05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչ է նկատի ունեցել Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը ունի օրենքով նախատեսված պարտականություններ` որպես ՀՀ նախագահ: Այսօր Սահմանադրական դատարանում` անդրադառնալով գործող նախագահ Սերժ Սարգսյանի` Սերժ Թանկյանին ուղղված նամակի այն հատվածին, թե ՀՀ նախագահական ընտրություններն իր կողմից են կազմակերպվել, ասաց ՍԴ-ում նրա լիազոր ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Պատասխանելով այս մասին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հարցին, Դավիթ Հարությունյանը բացատրեց.’’ Հայաստանում ընտրությունները  կազմակերպում են եռաստիճան համակարգով, որում ընդգրկվում է ԿԸՀ-ն,  իսկ Հանրապետության նախագահը ունի օրենքով նախատեսված պարտականություններ, երբ ձևավորվում է ԿԸՀ-ն’’: 

Դավիթ Հարությունյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը  որպես Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության ղեկավար եւս կազմակերպական գործունեություն կարող է իրականացնել: ‘’Եթե ուշադիր դիտարկեք Ընտրական օրենսգիրքը, կնկատեք, որ այդ խմբակցությունն ունի մի շարք իրավունքներ և պարտականություններ ընտրությունների հետ կապված:

Այդ թվում` նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ: Այդ առումով կուսակցությունը կատարել է իր պարտականությունը հարյուր տոկոսով` նշանակելով հանձնաժողովի մեկական անդամ’’: 

Որպես նախագահի թեկնածու,  Սերժ Սարգսյանը, ինչպես նշեց նրա լիազոր ներկայացուցիչը,  ունի իրավունքներ ու պարտականություններ և այդ իրավունքներից մեկը` վստահված անձանց նշանակելը ևս կարևոր նշանակություն ունի, որովհետև նրանք հանդիսանում են անձեր, որոնք օժտված են ընտրական օրենսգրքով համապատասխան իրավունքներով ու պարտականություններով:

‘’Ես կարծում եմ` ասելով կազմակերպել եմ, Սերժ Սարգսյանը ի նկատի է ունեցել այս բոլոր առումներով իր մասնակցությունը’’:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ