15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գագիկ Հարությունյանը պաշտոնյաների անձնական հարաբերություններին վերաբերող հարցը հանեց. ՍԴ նիստը շարունակվում է

Սահմանադրական դատարանում շարունակվում է նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի  դիմումների քննությունը` նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին:

Այս փուլում դիմող կողմի ներկայացուցիչները հարցեր են ուղղում պատասխանող կողմին:  Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը , մասնավորապես,ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին են իր և գործող նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերությունները:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցը հանեց` նշելով, որ քննության առարկան ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումն է, այլ ոչ թե պաշտոնյաների անձնական հարաբերությունները:

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ նախագահից փաստ պահանջեց, որով ցույց կտրվի, որ ԿԸՀ-ն իսկապես անկախ է:  Ի պատասխան Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այդ մասին վկայում է ԿԸՀ ողջ գործունեությունը:

Այժմ ձայնը տրվել է գործընթացում որպես երրորդ կողմ ընդգրկված գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ  Դավիթ Հարությունյանին:  Վերջինս  դատարանում հայտարարեց, որ ձեռնպահ կմնա բացատրություններից եւ պատրաստ է պատասխանել  իրեն ուղղված հարցերին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ