06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Էլ չի մնա մարդ, որ տրակտորի դիմաց ԲՀԿ-ին կընտրի

”ԲՀԿ-ը հասկացել է, որ նախագահական ընտրություններին իր չմասնակցելու որոշումը եղել է շատ սխալ, ու  այսօրվա օրով անցնում է ակտիվության այն պատճառով, որ հասկանում է`ԲՀԿ-ը կարելի է բնաջնջել մեր կուսակցականների շարքից, եթե չմասնակցի այս Երևանի ավագանու ընտրությանը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա վստահ է, որ եթե Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ը չմասնակցի, ապա նրա ընտրազանգվածն ամբողջությամբ կհիասթափվի և նույնիսկ կզղջա, որ խորհրդարանական ընտրություններին ընտրել է ԲՀԿ-ին, իսկ սա նշանակում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին նա քվեներ չի ստանա:

”Էլ չի մնա մարդ, որ տրակտորի դիմաց կամ անվճար բուժօգնության դիմաց ԲՀԿ-ին կընտրի, դրա համար նրանք անպայման պետք է մասնակցեն այս ընտրություններին, որպեսզի նախ ապացուցեն, որ քաղաքական ուժ են և նախորդ տարվա ընտրությունների տոկոսներին տեր են կանգնած”,-շեշտեց քաղաքագետը:

Վերջինս կարծում է, որ միայն ԲՀԿ-ն ընտրություններում կարող է պայքարել ՀՀԿ-ի դեմ և նույնիսկ հաղթել: ”ԲՀԿ-ն միայն կարող է պայքարել ՀՀԿ-ի դեմ` հաշվի առնելով ուրիշ ռեսուրսները, այն, որ երևի ԲՀԿ-ը ֆինանսական աղբյուրներ է օգտագործելու, որպեսզի հետ բերի կորցրածը”,-նշեց Շաքարյանցը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ