18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆու անունը Երեւանի ընտրություններին չի լինի. այսուհետ միայն Սերժ Սարգսյանին /վիդեո/

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած “ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 13-ին ամենօրյա ասուլիսն սկսեց Եղիշե Չարենցի ծննդյան շնորհավորանքով եւ հիշեցրեց մեծ բանաստեղծի կոդավորումը` “ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է”:

“Եվ այդ ուժը հայ ժողովուրդը ցույց տվեց փետրվարի 18-ին, եւ մենք միասնաբար հաղթեցինք”,-ասաց Հովհաննիսյանը: Վերջինս համառոտ պատմեց, թե ովքեր են իրեն զորակցության այցեր կատրել` սկսած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից մինչեւ տարբեր կուսակցությունների անդամներ, այդ թվում` ՀԱԿ-ի ներկայացուցիչներ:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես ասաց, որ ինքը պատրաստ է շարունակել հանդիպումները տարբեր նախաձեռնությունների, տարբեր գործիչների, քաղաքական բոլոր ուժերի հետ: Նա հարգում է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, եղել են հանդիպման մասին պայմանավորվածություններ, բանակցություններ, բայց այդպես էլ չհանդիպեցին:

“Ես բաց եմ, թափանցիկ եմ եւ ամեն ինչ, ինչ կատարվի, կկատարվի Ազատության հրապարակում` բոլորի աչքի առաջ: Բացի ասուլիսներից, որ իմ խնդրանքն են, ես ոչ մեկին այլեւս չեմ առաջարկի, չեմ խնդրի: Ասելիք ունեք, համեցեք, ես այստեղ եմ”,-ասաց հացադուլավոր քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում Է Երեւանի ավագանու ընտրություններին “Ժառանգության” մասնակցությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ ոչինչ չի կարող ասել եւ դա կորոշի ժողովրդի հետ հանրահավաքում:

“Ես կողմ եմ, որ կուսակցությունը մասնակցի, բայց ես այդ ցուցակում չեմ լինելու: Առայժմ այսքանը”, -ասաց Ր. Հովհաննիսյանը: Անդրադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպմանը, Հովհաննիսյանն ասաց, որ “պարոն Պուտինը սխալվել է` հաղթանակը հայ ժողովրդինն է”: 

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքն այս անգամ պիտի հիասթափեցնի 2 տարի առաջ իրեն քննադատողներին, ովքեր մեղադրեցին, թե ինչու է 158 օր ծոմ պահել: “Ես այս անգամ պիտի տխրեցնեմ եւ նրանց, եւ իմ ընտանիքի անդամներին. հացադուլն այս անգամ երկար է շարունակվելու եւ ասեմ` սա ծոմ չի, սա հացադուլ չի, սա իմ ինքնամաքրումն է”,-շեշտեց Հովհաննիսայնը:

Թե ինչ կլինի ապրիլի 9-ին` ՀՀ նախագահի երդմնակալության օրը, ՀՀ նախագահի նախկին թեկնածուն չբացահայտեց, միայն նշեց, որ ինքը ապրիլի 9-ին դեռ Ազատության հրապարակում է լինելու:

 Ի դեպ, Հովհաննսիայնը հայտարարեց նաեւ, որ այսուհետ ինքը չի մեկնաբանելու որեւէ մարդու, քաղաքական գործչի տեսակետները, մեկնաբանությունները: “Ես հարգում եմ բոլորին, բայց այսուհետ պիտի մեկնաբանեմ միայն պարոն Սարգսյանի տեսակետները եւ հայտարարությունները”,-իր եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյնաը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ