01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Գարունը խաղաղ չի լինի. տղայականով` Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում օրերս “Ցտեսություն իշխանություն” ակցիայի շրջանակում հրապարակվեց  “Ֆեն Մանիֆեստ, Հեղաթոխություն յարս” ծրագիրը: “ Աղջիկ ծնվելը մեր առաջին հաղթանակն է: Մենք չունենք այլ ընտրություն, քան պայքարելը, որպեսզի ծնվելուց հետո էլ աբորտ չանեն մեզ` մեր ձայնը, մեր մարմինը, մեր մտքերը, մեր կարողությունները, ցանկությունները, պատկերացումները, գործողությունները: Որպեսզի կարողանանք ինքնիրացվել, զարգանալ, կայանալ որպես լիարժեք անհատներ”,-ասված էր նախաբանում:

Henaran.am-ի տեղեկություններով, ֆեմինիստների այս մանիֆետը խիստ զայրացրել է երիտասարդ համալսարանականներին: Մարտի 13-ին, Երեւանի պետհամալսարանի 6-րդ հարկում մոտ 150 ուսանող-ազգայնականներ են հավաքվել: Նրանց մեջ նաեւ ֆակուլտետների ուսխորհրդի նախագահներ են եղել: Երիտասարդները որոշել են գտնել ազգը այս կերպ պառակտողներին եւ իրենց  ձեւով դատաստան տեսնել:

Նրանք այսօրվանից գործի են անցել եւ որոշել են` կրթական օջախը չխառնել “դատաստանի” հետ, այլ հարցերը լուծել տղայականով եւ Ազատության հրապարակում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ