18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գեներալ Գասպարյանի խղճին /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպումն սկսելուց առաջ նախ սպասեց, մինչև բոլոր լռեն, ապա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել մտավորականներ Հակոբ Հակոբյանի և Արամայիս Սահակյանի հիշատակները:  

”Այսօր մեր ժողովուրդը և ամբողջ աշխարհը հողին հանձնեց Հակոբ Հակոբյանին` ժամանակի ամենափայլուն արվեստագետներից ու մտավորակններից մեկին: Ունեցել ենք նաև այլ կորուստներ, մեկ րոպե լռությամբ հիշենք մեր մեծերին”,-ասաց նա:

Լռությունից հետո Հովհաննիսյանը խնդրեց կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանին ներկայացնել ՄԻՊ Կարեն Անդրեասյանի նամակ-արձագանքը ոստիկանների` ”Ազատության” հրապարակում վրան տեղադրել թույլ չտալու քայլին: Սաֆարյանը նշեց, որ ՄԻՊ-ը մեկ վրան տեղադրելու արգելքը համարում է մարդու իրավունքների խախտում, իսկ ոստիկանության գործողությունները` ոչ օրինաչափ ու իրավաչափ:

Ըստ Անդրեասյանի նամակի` վրան տեղադրելը հասարակական կարգի խախտում չի կարող համարվել և նա կոչ է անում ոստիկանությանը թույլ տալ վրան տեղադրել ”Ազատության” հրապարակում: Նամակի ներկայացումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը վրան չի պահանջել և քանի դեռ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չորոշի թույլ տալ վրան տեղադրել, ինքն այդ մասին այլևս չի խոսի:

”Անընդունելի է ոստիկանության պահվածքը քաղաքացիների նկատմամբ: Այս պայքարը եղել է համերաշխության պայքար քաղաքացիների ու ոստիկանների միջև, և ես թույլ չեմ տալու հիմա, լինի թե ապրլի 10-ին քաղաքացին ու ոստիկանը կանգնեն իրար դեմ:

Հիմա մնում է գեներալ Գասպարյանին, երբ ինքը հարմար նկատի, երբ խիղճը շարժվի, երբ իմ առողջությունը պահանջի, թող ինքը հրահանգի մեր ոստիկաններին տեղադրելու վրանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ