19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Արտաքին ուժերը շահագրգռված են երկարատև պայքարում՛՛

՛՛Շատ հասարակական շերտեր զարթոնքի շրջանում են, այն ժամանակ շատ շատերը չէին պատասխանում Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց նրա քայլերը բերեցին նրան, որ սկսեցին մտածել երկիրը նորմալ վիճակին բերելու համար, այդ իմաստով այս պայքարը ևս լավ ավարտ կունենա՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ արտաքին շահ ևս կա, որ այս պայքարը երկարատև լինի ու ինչ-որ  արյդունքի հասնի: ՛՛Զարթոնքը լայն է ու կախված չէ կոնկրետ անձի գործողությունների հետ՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ արդյունքը կարող է լինել այն, որ Երևանի քաղաքապետարանի ընտրությունները վերածվեն հեղափոխական կոմիտեի ընտրությունների, որպեսզի հակակշիռ ստեղծվի իշխանությանը:  ՛՛Երևանի հեղկոմ է ստեղծելու, միգուցե Հովհաննիսյանն ուզենա քաղաքապատարան ստեղծել, գուցե մի ուրիշ ոժ ստեղծի և նա գնա այդ ուղղությամբ՛՛:

Հարցին, թե Մանուչարյանը հնարավոր համարում է վարչապետի փոփոխությունը, պատասխանեց, որ չի կարծում, որ փոփոխություն կլինի: Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա նախ պետք է փիլիսոփայություն փոխել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ