19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե պորտֆելները ճիշտ բաշխվեն

 ‘’Եթե նախարարական պորտֆելները ճիշտ բաշխվեն, վարչապետի փոփոխության կարիք չեմ տեսնում, բայց տեսնում եմ եմ լուրջ փոփոխության կարիք կառավարության կազմում’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ‘’Այլընտրանք’’ հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Բանախոսն ասաց, որ հարկավոր է կառավարության կազմում ընդգրկել բանիմաց մարդկանց`այն մարդկանց փոխարեն, որոնք պորտֆելներ են ստանում եւ ձախողում մի ամբողջ ոլորտ: Թաթուլ Մանասերյանը հրաժարվեց անուններ եւ հստակ ոլորտներ նշել: Ի պատասխան ասվածը մասնավորեցնելու լրագրողի հարցին, բանախոսն ասաց, թե իսկ որ ոլորտներում եք հակառակը տեսնում:

Նա համոզմունք հայտնեց, որ կառավարությունում բացի անձերի, նաեւ ինստիտուցիոնալ փոփոխությունների կարիք կա, օրինակ, Մանասերյանն առաջարկում է գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունները միացնել , ստեղծել առեւտրի եւ արդյունաբերության նախարարություն:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա թիմին, Թաթուլ Մանասերյանը ասաց, որ նրա հայտարարությունների մեջ շատ դրական բան է  տեսնում: ‘’Այն ալիքը, որի վրա Րաֆֆի Հովհաննիսյանը բարեփոխումների պահանջ է ներկայացնում, հասունացած է: Օբյեկտիվ դաշտը վաղուց է ձեւավորվել եւ դա ոչ միայն դժգոհություններն են, այլեւ լուրջ առաջընթացը’’,-նշեց նա:

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնին հակակշիռ է եւ այն քաղաքական մշակույթը, որ բերում է Րաֆֆի Հովհաննիսյանը, պետք է ծիլեր տա եւ գերակշռի Հայաստանում: Սա նրա խոսքով, պետք է օգնի իշխանությանը ավելի սթափ վերաբերվել իրավիճակին: Թաթուլ Մանասերյանն ասաց նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը պետք է իրենց տեղը ունենան: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ