Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն չի զիջելու /վիդեո/
ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պարզապես “մառազմ եւ ծիծաղելի անլուրջ բամբասանք” որակեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե իբր ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կա պայմանավորվածություն, եւ ավագանու ընտրություններում Երեւանը տրվելու է ԲՀԿ-ին:
“Նման բան չի կարող լինել: Մենք այս ընտրություններին շատ լուրջ ենք պատրաստվում, քան նախորդ ընտրություններին: Մեր քաղաքական թիմը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ունի բոլոր շանսերը չիշտ լուրջ, համախմբած աշխատելու դեպքում մայիսի 5-ին ստանալու է երեւանցիների քվեն”,-ասաց Շարմազանովը` նշելով, որ ՀՀԿ-ն դարձյալ ֆավորիտն է լինելու:
Այս մասին լրագրողներին նա ասաց մարտի 15-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:
Նիստում նաեւ քննարկվել են ավագանու ընտրությունների ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, ինչի պատճաոռվ էլ ԳՄ նիստը մեկուկես ժամից ավելին է տեւել: Իսկ նիստի սկզբում ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իր մոսկովյան եւ բրյուսելյան հանդիպումների մանրամասները:
Ճեպազրույցի այլ մանրամասները տեսանյութում: