24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովհաննիսյանն արձագանքեց Մայր աթոռին

”Ինչ-որ ես անում եմ մեր հաղթական պայքարի վճռորոշ հանգրվանն է: Թող ոչ մեկը անկախ աղբյուրի հաղորդագրությոններով ինձ հետ չխոսի, սրանից հետո ես կմեկնաբանեմ միայն երկու հոգու խոսքերը` Վեհափառի և Սերժ Սարգսյանի, ուրիշ ոչ մեկի”,-այսօր ”Ազատության” հրապարակում, մեկնաբանելով Մայր Աթոռի տարածած հայտարարությունն, ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

”Թող հստակ լինի հետևյալը` մեր կողմից ոչ մի քաղաքական գնահատական կամ շանտաժ չկա, ամոթ այս հայտարարությունը գրողներին, հեղինակներին: Այո աղոթքի շրջան է, ես հայ առաքելական Մայր եկեղեցու որդի եմ, մկտրվել ու պսակվել եմ Հայ առաքելական եկեղեցու մեջ, իսկ եթե հաղորդագրության միջոցով ուզում են ինձ սպառնալ, բայց չեն ուզում ինձ թաղել եկեղեցու մեջ, թող որոշեն` ցանկացած անկյուն Հայաստանի Հանրապետության, որովհետև ամեն մի անկյուն դա իմ եկեղեցին է”,-շարունակեց Հովհաննիսյանը: Նա խնդրեց Սուրբ գիրքը չմտցնել այս քաղաքացիական պայքարի մեջ:

Նշենք, որ այսօր Մայր աթոռը հայտարարություն էր տարածել, որով հորդորել էր Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ