19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամբիցիաներն ամեն ինչից վեր. ”ժողովո՞ւրդը”, թե՞ ԲՀԿ-ն /վիդեո/

”Հայ ժողովուրդը պահանջում է միասնական մոտեցում, ”Ժառանգությունն” ի վնաս իրեն կուսակցական շահի մշտապես գնացել է համատեղման, կոնսոլիդացիայի ճամփով, մեկ -մեկ ստացվել է, մեկ-մեկ` ոչ, սխալվել ենք:

Մենք փորձել ենք թե քաղաքացիական հասարակության, թե խորհրդարանական կուսակցությունների հետ ավելի մեծ դաշինք կազմել: Ամենատարբեր պատճառներով, որոնցից մեծ մասը մեզ հետ կապ չունեն, չստացվեց:

Հիմա ուրբաթ օրը մենք կներկայացնենք այդ ցուցակը, որը կազմված կլինի ամենատարբեր հասարակական և քաղաքական հատվածներից”,-այսօր ”Ազատության” հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ”Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան Henaran.am-ի հարցի` արդյոք Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմության առանձին մասնակցությունը չի նվազեցնում նրանց հնարավորությունները:

Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր կուսակցություն ունի իր շահը և դա է պատճառը, որ համագործակցությունը չստացվեց: ”Մի շարք կուսակցություններ չմասնակցեցին ընտրություններին` պատճաբանաբելով, որ ազատ ու անկախ չէ Հայաստանի ընտրական համակարգը:

Ճիշտ են ասել, բայց  ոչ ազատ ու արդար ընտրակարգով իրենք անցան խորհրդարան: Հիմա երևի վերանայել են իրենց մոտեցումները և կարելի է մասնակցել, դա իրենց որոշումն է, և մենք կմասնակցենք ու մեր մասնակցությունը որոշիչ կլինի”,-շեշտեց նա:

Henaran.am-ի հարցին, թե ով ավելի հնարավորություն ունի հաղթելու Հովհաննիսյանի նշած ժողովուրդը, թե ԲՀԿ-ն, կուսակցության ղեկավարը նախ ժպտաց, ապա ասաց. 

”Ժողովուրդը պիտի որոշի` հաղթելու է, թե չէ, դա ժողովրդի տիրույթից է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ