19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրարանցում Ազգային ժողովում. Փոստանջյանին դուրս չհանեցին, բայց նյարդերը տեղի տվեցին

Այսօր “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի ելույթը  իրարանցում առաջացրեց ԱԺ նիստերի դահլիճում: Տեղի տվեցին ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի նյարդերը:

“Ժառանգության”  պատգամավորը ընթերցեց իբր Սերժ Սարգսյանի Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակը, որտեղ գործող նախագահը իբր ներում է հայցում Րաֆֆի Հովհաննիսյանից: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը թույլ չտվեց Փոստանջյանին շարունակել, քանի որ այն կապ չուներ նիստի ընթացքի եւ քննարկվող հարցերի հետ:

Սակայն պատգամավորը անդրդվելի էր եւ օգտվելով պատգամավորին ընձեռնված հայտարարություն անելու իրավունքից, փորձեց  ընթերցել: Սակայն ԱԺ նախագահությունից դարձյալ ընդհատեցին ու անջատեցին վերջինիս խոսափողը:

ԱԺ ընթացակարգի համաձայն՝ 10 րոպե անց Զարուհի Փոստանջյանը խոսելու հնարավորություն ստացավ եւ կրկին սկսեց ընթերցել վերոհիշյալ նամակը: Նույնիսկ բարձրախոսը անջատելու պարագայում Փոստանջյանը շարունակեց Հովիկ Աբրահամյանի խոսքին զուգահեռ ընթերցել այն:

Հունից դուրս եկած ԱԺ նախագահն ասաց. “Միացրեք Մանվել Բադեյանի հեռախոսը, կներեք` խոսափողը”: ՀՀԿ պատգամավորի խոսափողը միացավ եւ նա Հովիկ Աբրահամյանին հորդորեց .

“Պարոն Աբրահամյան, խնդրում եմ օգտագործել ձեր լիազորությունները եւ նրան դուրս հանել դահլիճից, նա խանգարում է մեր աշխատանքին: Հակառակ դեպքում ես կհեռանամ դահլիճից”:
Աժ նախագահը հորդորեց բոլորին չխանգարել ԱԺ նիստը: Զարուհի Փոստանջյանը դուրս չհրավիրվեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ