14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Ժառանգությունը” “փող” է հավաքում

”Կեղծված սնունդ, կեղծված ընտրություններ”,-այսօր ”Ազատության” հրապարակում այսպես իր ելույթը սկսեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա առաջարկեց, որ ”Ժառանգությունը” մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին առանձին ցուցակով: 

”Մենք պետք է հստակ թիմով մասնակցենք այդ ընտրություններին: Ցուցակը պետք է գլխավորեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը,  Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը”,-առաջարկեց նա:

Ապա ելույթ ունեցավ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով հայտարարեց. ”Այս օրերին շատերդ եք մոտենում և հարցնում` ինչ միջոցներով ենք մենք այս շարժումը տանելու: Այսօր կայացավ ”Բարև” կոչվող ժողովրդավարության ազգային հիմնադրամի փաստաթղթերի հավաքումը և հանձնվեց գրանցման, և այս շարժմանը` հանուն իրավական ու արդար Հայաստանի համար պայքարի ելած յուրաքանչյուր քաղաքացի ինքը կարող է ”Բարև” ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամին փոխանցել այս շարժման համար անհրաժեշտ բոլոր կարիքները”:

Բախշյանը նշեց, որ հիմնադրամի հաշվեհամարը կարելի է գտնել կուսակցության կամ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ