19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ անել ապրիլի 9-ին. առաջարկում է Փաշինյանը/վիդեո/

”Րաֆֆի Հովհսննիսյանի հացադուլի մասին այս ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ` իշխանական, մերձիշխանական, նույնիսկ ընդիմության շրջւանակներից, թույլ կամ ուժեղ քայլ է որակվել, այդ գնահատակնները սակայն չեն անդրադառնում ամենակարևորին` դրա  քաղաքական բովանդակությանը: Ժողովրդի վստահության քվեն ստացած նախագահի թեկնածուն հստակ ուղերձ է հղում հայաստանյան և միջազգային հանրությանը, որ պաշտպանելու է ժողովրդի կատարած ընտրությունը”,-այսօր ”Ազատության” հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հովհաննիսյանի այս քայլն, ըստ նրա, ցույց է տալիս, որ կոմպրոմիս չի լինելու ապօրինության շուրջ: ”Իհարկե, կոմպրոմիս հնարավոր է, բայց դա  կարող է լինել միայն մեկ բանի շուրջ` իշխանությունը պետք է փոխանցվի ժողովրդին և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ստանձնի Հայաստանի նախագահի պաշտոնը”:

”Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը, միջագային հանրությունը, մյուսները պետք է արձանագրեն` ժողովուրդը պարտության ու նահանջելու տեղ չունի, ժողովուրդը ջարդուփշուր չի անելու, բայց անելու է ավելին` չի նահանջելու”,-հայտարարեց Փաշինյանը:

Վերջինս առաջարկեց ”Ժառանգություն” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ տալ ”Ազատության” հրապարակում նոր իշխանություն ու կառավարության ձևավորել: ” ”Ազատության” հրապարակում սկսել քննարկումների շարք, գումարել բաց քաղաքացիական խորհուրդ, որտեղ քաղաքական գործիչները, մարդիկ իրենց պատկերացումները կներկայացնեն նոր իշխանության ձևավորման վերաբերյալ: Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկներ ներկայացնել սկզբունքների և կառավարության կազմի մասին”,-խորհուրդ տվեց Փաշինյանը:

Պատգամավորն ասաց, որ ընթացիկ գործընթացը գագաթանակետին է հասնելու ապրիլի իննին: ”Հայաստանի ժողովուրդը պետք է իրենով լցնի ամենամեծ հրապարակը` ցույց տալու համար, որ ինքն ընտրել է իր նախագահին և նրա անունը Սերժ Սարգսյան չէ: Մեր հարյուր հազարավոր ներկայությամբ Երևանի հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երդմնակալությունը պետք է վերածենք հրաժեշտի արարողության”,-հավելեց նա: Փաշինյանը ներկայացրեց սոցիալական ցանցերում տարածված ուղերձները, որոնցով երաժիշտ Սերժ Թանկյանին ու մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին հրավիրում են հրապարակ:

”Եթե դուք լինեք այստեղ, տասնապատիկ կհզորացնեք ուսանողի և ժողովրդի ձայնը, ապրիլի իննից առաջ եկեք Հայաստան, մեկ շաբաթ անցկացրեց ձեր ժողովրդի կողքին, մի պաշտպանեք ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, պաշտպանեք արդարությանն ու ձեր ժողովրդին, սա կլինի ամենամեծ ծառայությունը ձեր ժողովրդին”,-եզրափակեց Փաշինյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ