19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի “առյուծի բաժինը”, Րաֆֆին ու ՀՀԿ-ի շանսը

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ ԲՀԿ-ը Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու հնարավորություն չունի: ”Մինչև տաս տոկոս, նույնիսկ եթե գործի դնի իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները”,-Henaran.am-ի հետ զրույցում այսքան քվե կանխատեսեց քաղաքագետը ԲՀԿ-ի համար:

Նրա խոսքով` 2007թ-ի ընտրություններում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ԲՀԿ-ին հովանավորում, իսկ 20012-ի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն ձայներ հավաքեց միասնական շտաբի շնորհիվ: ”Չորս կուսակցությունների Սահմանադրական դատարան միասնական դիմելն ընդգծեց նրա ընդդիմադիր իմիջը, և նա կարողացավ ստանալ բողոքավոր ընտրազանգվածի “առյուծի բաժինը””,-նշեց քաղաքագետը:

Իսկ հիմա, նրա խոսքով, այդ հնարավորությունն ունի ”Ժառանգությունը”, սակայն ”առանցքում պետք է լինի ոչ թե ”ժառանգությունը” կամ Րաֆֆի Հովհանիսյանը, այլ նախագահական ընտրություններում ժողովրդի նվաճած արդյունքը, ոչ թե առավել ևս ”Բարգավաճ Հայաստանը”,-հավելեց նա: Հմայակ Հովաննիսյանը վստահ է, որ ԲՀԿ-ը չի կարող ֆինանսական ռեսուրսներ օգտագործել ու այդ կերպ ձայներ հավաքել:

”Նրան կանաչ լույս չեն տա, որ ընտրակաշառք բաժանի: Թող երեսուն տոկոսի մասին մոռանա, այս իրավիճակում եթե ԲՀԿ-ն գնա ինքնուրույն սեփական ցուցակով, տաս տոկոս միայն”: 

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը այլ տեսակետ ունի: Նա կարծում է, որ ”Ժառանգությունը” չի կարող պայքարել ԲՀԿ-ի դեմ: ”Պայքար չեմ տեսնում, որովհետև գաղափարախոսական առումով ոչ ”Ժառանգությունը”, ոչ ԲՀԿ-ը չունի նոր գաղափարախոսություն: Հաշվի առնելով ԲՀԿ-ի ռեսուրսները, այն, որ մասնակցում է Վարդան Օսկանյանը, հնարավորություններ ունի միայն ԲՀԿ-ը”,-ասաց քաղաքագետը:

Սակայն հաղթելու հնարավորութուն որևէ մեկը, ըստ Շաքարյանցի, չունի: ”Երկուսն էլ անձնավորված կուսակցություններ են, եթե ասենք` պայքար, պետք է ասենք որ, Հովհաննիսյանն ու Ծառուկյանն անձամբ դուրս են եկել իրար դեմ:

Նրանք տարբեր քաշային կատերգորիաների տեր մարդիկ են, իհարկե, ոչ ֆիզիկական իմաստով, բայց պայքար կուսակցությունների մեջ լինում է: Երբ կուսակցությունների միջև մրցակցություն կա գաղափարների իմաստով, իսկ նրանք երկուսն էլ  շուկայական են, լիբերական են, եսիմինչական են, ինչ պիտի պայքարեն: ՀՀԿ-ի դեմ ոչ մեկը շանս չունի”,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ