19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին ստորագրահավաք է սկսում

”Ազատության” հրապարակում այս պահին սկսվել է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որ կուսակցության ներկայացուցիչներն անվանում են հաղթահավաք: Նախքան հանրահավաքի մեկնարկը Րաֆֆի Հովհաննիսյանն, ով արդեն վեցերորդ օրն է հացադուլ է անում հրապարակում, ողջունեց ներկաներին և ողջագուրվեց նրանց հետ, ապա փոքրիկ տղաների հետ վերցրեց դրոշը և այն պտտեցրեց հրապարակի մի հատվածում: 

Հանրահավաքը մեկնարկեց կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: ”Մեր պայքարի կարևորագույն մի հանգրվան է սկսել, որ ինքնազոհողության կարգով իրականացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկապես ճանապարհի ընտրության խնդիր կար, բայց նա խոստացել էր, որ թեկուզ մի կաթիլ արյուն չի հեղվելու: Նա ուղին վերցրեց իր վրա` իր հացադուլով”,-ասաց Մարտիրոսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղեց երիտասարդ կուսակցին` ասելով, որ սա ոչ թե հացադուլ է, այլ պայքարի վերջնական հանգրվանը: Մարտիրոսյանը հայտարարեց, որ այսօր Հովհաննիսյանի հացադուլին մեկ օրով միացել է բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, ինչը, ըստ նրա, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենց անկասելի հաղթական պայքարը բացառապես խաղաղ բնույթ է կրելու ու հասնելու են հաղթական հանգրվանին:

Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց նաև երկու հայտարարություն: Ներկաներին հայտնեց, որ այսօրվանից ստորագրահավաք է սկսվել, որը ստորագրողները ողջունում են Հովհաննիսյանի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման, և պատրաստ են անմնացորդ զորակցել նրան,  մասնակցել ապրիլին տեղի ունենալիք նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը: 

Հաջորդ հայտարարությունը, որ նա ներկայացրեց, ”Ա1” Հ/Ը տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի նամակն էր, որով լրատվամիջոցն ու նրա ղեկավարությունը մտահոգություն են արտահայտում երկրում ստեղծված վիճակի համար և ողջունում քաղաքական պայքարը` հանուն ժողովրդավարության հաղթանակի: Նրանք նաև կոչ են անում այս խնդիրները լուծել երկխոսության միջոցով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ