Զոլյանը Րաֆֆու կողքին է, բայց նրա օգտին չի քվեարկել /լրացված/
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ներկա է նաեւ Վալերի Բրյուսովի անվան Օտար լեզուների լեզվաբանական հալասարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նա նշեց, որ եւս զորակցում է այս շարժմանը եւ ելույթ ունենալիս կհայտնի իր` այստեղ գտնվելու իմաստը:
18:30 ”Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առաջամարտիկ է, ինքն այսօր պաշտպանում է մեր շահերը, բայց նաև մենք պետք է պաշտպանենք մեր շահերը: Ես եկել եմ այստեղ, որ պաշտպանեմ իմ շահերը, ունենանք օրինական իշխանություն”,-իր ելույթում ասաց Զոլյանը:
”Կապ չունի` լավն է Րաֆֆին, թե ոչ: Նա ընտրվել է որպես նախագահ և պետք է ընդունենք: Լավն է եղել, վատն է եղել, հիմա այլևս ուշ է: Անձամբ ես քվեարկել եմ Անդրիասի օգտին, բայց կապ չունի, չի նշանակում, որ ես ասում եմ` Անդրիասը լավն է, ինքը պիտի դառնա նախագահ, մեծամասնությունն ում ընտրել է, նա պիտի դառնա նախագահ”:
Զոլյանն առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը կհաշվի ընտրությունների արդյունքները: Նախկին ռեկտորը նաև նշեց, որ նախ և առաջ պետք է այս խնդիրը լուծել, ապա մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: