09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախախորհրդարանի հայտարարությունը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ

Վերջին երկու տասնամյակների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձեւաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձեւավորվել է որպես հայության եւ Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն: Սակայն համակցված ու տուրբուլենտ արդի աշխարհի պայմաններում եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետեւանքով այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում եւ հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից […]

“Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը մոռացավ “

Հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ալիքը չի պատրաստվում մարել: Երևանի ավագանու “Բարև Երևան” դաշինքի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ խնդիրը պատկան մարմինների կողմից ոչ միայն ուսույմնասիրված չէ, այլ նաև բավարար չափով հիմնավորված չէ: Դաշինքը պահանջել է հրրավիրել ավագանու նիստ և հարցը քննարկել, քանի որ քաղաքապետի կողմից կայացված որոշումը հիմնազուրկ է տրամանաությունից զուրկ է: Ստյոպա […]

“Համակարգը զիջելու է”. Ժիրայր Սեֆիլյանը դիմում է ժողովրդին

Սիրելի հայրենակիցներՔաղաքային ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման դեմ պայքարող մեր ակտիվիստ երիտասարդների շնորհիվ առաջացել է հանցավոր համակարգին զգալի հարված հասցնելու և նահանջ պարտադրելու լուրջ հնարավորություն: Առաջին հայացքից կենցաղային, սոցիալական թվացող այս պայքարն իրականում ազգային-ազատագրական պայքարի ճանապարհի մի հատվածն է: Ուստի մենք իրավունք չունենք բաց թողնելու այդ հնարավորությունը: Երիտասարդներին և շոգի նկատմամբ տոկուն ավագ սերնդի քաղաքացիներին կոչ եմ […]

Թեկնածուախառը` խորոված ու շաուրմա. օրվա կադր

Անցած կիրակի՝ հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղական համայնքում գյուղապետի ընտրություններ էին: Հաղթանակեց ՀՀԿ-ական թեկնածուն` Արթուր Մուրադյանը: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Henaran.am-ի ֆոտոխցիկը արձանագրել է մի կադր:  Լուսանկարն` առանց մեկնաբանության:

Փողոցի աղջիկը, որ վաճառում ա մարմինը, ավելին ա վերցնում, քան պետությունը տալիսա ազատամարտիկին /վիդեո/

Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը, որը  ազատամարտիկների շրջանում հայտնի է Կոռնիձորի Արո անունով, Henaran.am-ի հետ զրույցում խոսեց ազատամարտիկների երկրի կայացման գործում ունեցած ավանդի, նրանց` այսպես ասած` “ցանածի պտուղները այդպես էլ չվայելելու անհեռանկար ներկայից”: “5 հազար դրամով խրախուսել կամ պարգևատրել պատերազմի մասնակցին, նույնիսկ փողոցում կանգնած աղջիկը, որը սեփական  մարմնի վաճառքով ա զբաղվում , երևի 3-4 անգամ ավելին ա վերցնում, […]

Ազատ դեմոկրատնեը մտահոգ է հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը արտահայտում է իր խորին մտահոգությունը Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ: Այդ երևույթը, որը պատճառաբանվում է տնտեսական նպատակահարմարությամբ, իրականում պայմանավորված է ազատ մրցակցության բացակայությամբ և այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար գերշահույթ ապահովելու մտադրությամբ ու նպաստում է սոցիալական ճգնաժամի խորացմանը և բնակչության, հատկապես նրա անապահով շերտի հետագա սնանկացմանը: Հանրային տրանսպորտի բնականոն և […]

Մոնտեվիդեոյում կհիմնադրվի Հայոց ցեղասպանության թանգարան

  Հուլիսի 17-ին Ուրուգվայի Նախագահական պալատում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում`  Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան հիմնելու մասին պաշտոնական հայտարարության առիթով: Միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի մշակույթի և կրթության նախարարը, Արգենտինայում և Ուրուգվայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, կառավարության, օրենսդիր մարմնի երկու պալատների, հասարակական կազմակերպությունների, ուրուգվայահայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հանդիսության սկզբում ընթերցվեց Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի ուղերձը, որով […]

Բիրտ, անգրագետ, տափակ…

՛՛Մարդու իրավունքների տեսանկյունից դա որևէ առոմով հնարավոր չէ բնութագրել այլ ձևով, քան բիրտ, անգրագետ, տափակ և ամենակոպիտ մարդու իրավունքների ոտնահարումն է: Խոսքը մարդու իրավունքների հիմքերի ու արժանապտվության մասին է, ազգային արժանապատվության մասին է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ձերբակալությունից, նրան կանացի խալաթ հագնցնելու ու […]

ԲՀԿ-ը` նախագահին իմպիչմենթի ենթարկելու մասին

”Դա համապատասխան քաղաքական ուժի ներկայացուցչի դիրքորոշումն է, գնահատականն է, վերաբերմունքն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է ԲՀԿ-ը վերաբերվում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե բոլոր հիմքերը կան նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենթի ենթարկելու համար: ”Յուրաքանչյուր քաղաքական ուժ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր խնդիրների, իրավիճակների վերաբերյալ […]

Ո՞ւմ վրա կկանգնի Վահե Հակոբյանը

Այս օրերին  քաղաքական կուլիսներում ու հասարակական քննարկումներում թեժ թեմա է դարձել, թե ո՞ւմ է սատարելու ՀՀԿ-ն Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրություններում: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանի Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո մանդատը թափուր էր մնացել: Երեկ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ թեկնածուին որոշելու է կուսակցության մարզային կառույցը: Վերջինիս ղեկավարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի