17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ալեքսանյան, Ալեքսանյան` բանտարկեք …

՛՛Պետք չէ կտրուկ ասել այդ մասին, քաղաքացիական նման մոտեցումները կապված են կոնկրետ խնդրի հետ, այլ ոչ թե երկրի քաղաքական ուժերի հետ… շուկա քանդել, ուսանողական վարձ բարձրացնել, դրա մասին կարող են տեսակետներ հնչեցնել, դրանք քաղաքական պայքարի շրջանակներից դուրս խնդիրներ են, իսկ բողոքելու իրավունք ունի ցանկացած քաղաքացի՛՛,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահայանը՝ ի պատասխան Henaran.am-ի դիտարկմանը, թե հասարակությունը քաղաքական ուժերից ՛՛ձեռք է քաշել՛՛` ինքն է տեր կանգնում իր իրավունքներին:  

Փակ շուկայի շուրջ ընթացող գործընթացներից Գալուստ Սահակյանն իր խոսքով` այնքան էլ տեղեկացված չէ, հայտնեց իր սուբյեկտիվ տեսակետը: Նա ծիծաղելի է համարում, որ Վանաձորում են ակցիաներ անում ի պաշտպանություն Փակ շուկայի:

 ՛՛Ես արդեն մտածում եմ, որ կարելի է ասոցացման համաձայնագիր, Մաքսային միություն, ամեն ինչ մի կողմ դնել, էս շուկան հենց պատմաճարտարապետական տեսքի բերեցինք, մեր ժողովուրդն սկսելու է լա՞վ ապրել, ուսանողներն անվճա՞ր են սովորելու: Ես ոչ քարտաշ եմ, ոչ շինարար, որ հաստատապես ասեմ… բայց պետությունը հզոր է այն դեպքում, երբ անօրինական գործունեություն է արվում, պիտի պատժվեն՛՛,-շեշտեց նա:

Վերջինս կարծում է, որ խնդիրն այն է, որ ընդամենը այդ տարածքի բնակիչները սովոր են Փակ շուկային և չեն ցանկանում այդ վայրում այլ պատկեր տեսնել:

Լրագրողների դիտարկմանը, թե շուկան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին է պատկանում, ով ՛՛Երևան Սիթիի՛՛ աշխատակիցներին ստիպողաբար դուրս է բերում ակտիվիստների դեմ , նա արձագանքեց. ՛՛ ՛՛Սիթիի աշխատողները ՀՀ քաղաքացիներ չե՞ն, կարող ա՞ իմ ու ձեր գերիներն են: 

Ինքը մեծ բաժնետեր է, բայց գործադիր մարմնի անդամ չէ, իսկ դուք ասում եք՝ Ալեքսանյան, Ալեքսանյան, Ալեքսանյանին էլ բանտարկեք…  ասում եք ՛՛Սիթի՛՛, մի քսան հազար մարդ էլ այնտեղ է աշխատում, Ալեքսանյանին բանտարկեք ու նրանք էլ անգործ կմնան, չէ՞՛՛,-եզրափակեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ