17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Միանշանակ պետք է հրաժարվենք Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից. Բաբուխանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը դեմ է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին Հայաստանի ստորագրմանը:

՛՛Մենք միանշանակ պետք է հրաժարվենք Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից: Դա քաղաքական գործընթաց է, տնտեսական չէ, շատ ճակատագրական որոշում է, Հայաստանը չպետք է գնա այդ ճանապարհով, քանի որ թե քաղաքակրթական առումով մենք չենք համընկնում եվրոպական արժեքների հետ, և մեր արժեհամակարգը հակադիր է դրան, անվտանգության առումով երկու կարծիք չկա, որ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշինքի մեջ է, երրորդը տնտեսությունն է, Հայաստանը կկորցնի ավելի շատ… դա կբերի գյուղատնտեսության և գյուղացիության ոչնչացմանը, մեկ միլիոն մարդու կորուստ և այդ մեկ միլիոնը անհրաժեշտ է Եվրամիությանը, որ նա լուծի իր դեմոգրաֆիկ խնդիրները՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բաբուխանյանը:

Նա նշեց, որ պետք չէ խզել հարաբերությունները Եվրապայի և աշխարհի որևէ երկրի հետ, իրենք կեղմ են համագործակցությանը, տեխնոլոգիաների փոխանակմանը, բայց դեմ են մեզ ինչ-որ ստանդարտների մեջ մտցնելուն, քանի որ վերջին դեպքում դրանք կվանտգեն մեր ընտանիքն ու բանակը: Բաբուխանյանին անհանգստացնում է նաև այն, որ Եվրոպայի կողմից գաղտնի է պահվում պայմանագրի բուն տեքստը: ՛՛Գաղտնի է պահվում Եվրոպայի կողմից, ովքեր խոսում են տեղեկատվության ազատության մասին, ակայն որոշ լուրեր են հասել, որ այն տեքստը, որ կա Ասոցացման պայմանագրի համար, շատ ավելի խիստ պայմաններ է դրվում, մեզ համար շատ ավելի խիստ ու կոշտ պայմաններ են դրված՛՛,-շեշտեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ կարծես թե ՀՀԿ խմբակցությունը և կառավարությունը հիմնականում կողմ են Եվրամիության ինտերգրմանը, Բաբուխանյանը չհամաձայնեց՝ հիշեցնելով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ Թուրքիայի հետ փակ սահմանների դեպքում Ասոցացման համաձայնագիրը իր դերը կկորցնի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ