17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիական հարձակման դեպքում մտահոգիչ է ոչ այնքան Ադրբեջանի, որքան Թուրքիայի պահվածքը

“Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է լայնածավալ, հուժկու հարված հասցնել Սիրիային և ոչնչացնել Ասադին.  սա նորություն չէ, որովհետև նա աջակցում է ընդդիմադիրներին: Նրա սահմանին թուրք զինվորների օգնությամբ զինվում  են Ալ-քաիդայի զինյալները և ուղարկվում են Սիրիա”,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` նշելով, որ  այս ընթացքում տուժել են Թուրքիայի հարաբերությունները Իրաքի, Իրանի և Եգիպտոսի հետ: Էրդողանի վերջին երկու տարվա քաղաքականությունը իսպառ ոչնչացրել է Դավութօղլուի կառուցած հարաբերությունները հարևանների հետ:

“Այսպիսով, Թուրքիան փորձում է արտաքին խնդիրները սրել՝ ուղղվել Սիրիայի վրա, մոռացության տալու իր ներքին խնդիրների մասին”,- հավելեց թուրքագետը:

Բանախոսը հավելեց, որ Սիրիայի վրա ռազմական հարձակում իրականացնելու Օբամայի մշակած օրինագիծը ուղարկել Կոնգրես միանշանակ ցույց է տալիս, որ Օբամայի վարչակարգը չունի Մերձավոր Արևելյան քաղաքականություն:

Օբաման լավ սերտեց Իրաքի դասերը, որ ռազմական ուժով ժողովրդավարություն բերելը տապալված է, և որ պետք է ժողովրդավարության հարցում հիմնվել ներքին ուժերի վրա: Իսկ Սիրիայի հարցում՝ Օբաման չունի հստակ որդեգրած քաղաքականություն` ի՞նչ անել:

“Օբամայի կետային մեկ հարվածը չի կարող տապալել Ասադին, իսկ Օբաման չի գնա Սիրիա զինվոր ուղարկելուն, առանց կոնգրեսի որոշման”,-նշեց Շաքարյանը: Թուրքագետը նկատեց, որ եթե ԱՄՆ-ն հարվածի Սիրիային, մտահոգիչ է դառնում ոչ այնքան Ադրբեջանի, որքան Թուրքիայի հնարավոր գործողությունները Հայաստանի ուղղությամբ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ