18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նաիրա Զոհրաբյանի “խորհրդավոր” լռությունը

Շաբաթ օրը նախագահական նստավայրում հրավիրված նախագահի խորհրդակցությունը արձակուրդում “ռելաքսվող”  քաղաքական դաշտը “ռեստարտ” արեց: Նախագահը բավական խիստ խոսեց ՎՊ-ի հաշվետվության, ՎՊ նախագահի, ՀՀԿ խմբակցության պահվածքի մասին, դառը խոսքերի որոշակի չափաբաժին հասավ նաեւ իրավապահներին: Henaran.am-ի հարցին` ինչպես կմեկնաբանի նախագահականի “սառը ցնցուղը”, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց` ”Չեմ ցանկանում խոսել” :  Խոսելը, կամ լռելն, իհարկե, տիկին Զոհրաբյանի իրավունքն է: Միայն թե ընտրողները չհիասթափվեն […]

Քոչարյանը պարտադրում էր այդպես ապրել. ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

”Մտածելակերպն այլ է: Այսօր պաշտոնը դիտարկվում է` միջոց անձնական հարցերը լուծելու: Քոչարյան նախագահ ունեցանք, որ այդ խնդիրն էր լուծում և պարտադրում էր ուրիշներին այդպես ապրել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: ԿԲ նախկին նախագահը գոհ չէ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից:   Շարունակությունը` տեսանյութում: 

ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԵՄ կողմից Դիվանագիտական դպրոցի աջակցության ծրագրի մեկնարկին նվիրված ընդունելություն

Հուլիսի մեկին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Դիվանագիտական դպրոցին ԵՄ կողմից աջակցության ծրագրի նոր փուլի մեկնարկին: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Դիվանագիտական դպրոցի գործընկեր ԲՈՒՀ-երի ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Դիվանագիտական դպրոցի տարբերի տարիների շրջանավարտներ: Իր ողջույնի խոսքում կարեւորելով Դիվանագիտական դպրոցի գործունեությունը՝ որակյալ դիվանագիտական կադրերի պատրաստման գործում, նախարար Նալբանդյանը նշեց, որ բացումից ընդամենը երեք […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության Նախագահը կարեւորել է բարձրաստիճան այցելությունները եւ հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար եւ արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը: Հանդիպմանը ՀՀ Նախագահը եւ Վրաստանի ՆԳ նախարարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրների […]

Ինչու Հովիկ Աբրահամյանը չէր մասնակցում նախագահականում խորհրդակցությանը

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե ինչու չէր մասնակցում շաբաթ օրը նախագահական նստավայրում կայացած խորհրդակցությանը: ”Ինձ հրավիրել էին, ուղղակի ես երկրում չէի, չեմ գնացել”,-ասաց ԱԺ նախագահը: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված խորհրդակցության ժամանակ անդրադարձավ ՎՊ նախագահի ներկայացրած հաշվետվությանը:

Վրաստանում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը

Վրաստանի նախագահական ընտրությունների օրը որոշված է: Ինչպես հաղորդում է “РИА Новости”-ն, քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 27-ին: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր թեկնածությունը չի կարող այլեւս առաջադրել, քանի որ ավարտվում է նրա երկրորդ` վերջին ժամկետը:  Ներկա պահին մի քանի թեկնածուներ արդեն առաջադրվել են: Կրթության նախարար Գեորգի Մագվելաշվիլին առաջադրվել է կառավարող “Վրացական երազանք” կոալիցիայից, Շալվա Նաթելաշվիլին` ընդդիմադիր Լեյբորիստական […]

Իշխան Զաքարյանից դժգոհել արդար չէ. Փոստանջյան

”Իշխան Զաքարյանից դժգոհել արդար չէ, նա փաստեր ներկայացրեց, իսկ թե ինչպես են դրանք քննարկվել խորհրդարանում, այլ խնդիր է: Միևնույն ժամանակ ներկայացված էին փաստեր, որոնք ընդունվել էին բոլոր գերատեսչությունների կողմից՝ բացառությամբ երկուսի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ”Ժառանգության” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` խոսելով նախագահի նստավայրում կայացած խորհրդակցության մասին: ”Նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ են, ովքեր հանդիսանում են այս […]

Անահիտ Բախշյանի հարցումը Տարոն Մարգարյանին

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Երեւանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 000 դրամ արժողությամբ, եւ Երեւանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար: Այսօր “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել յուրաքանչյուր թեքահարթակի նախահաշիվն ու բոլոր ֆինանսական հիմնավորումները, այն հասցեները, որտեղ նախատեսվել են կառուցել այդ թեքահարթակները, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից եւ ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երեւանում մասնակցում են նաեւ Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների եւ հասարակությունների առջեւ օրինականության, իրավակարգի […]

ԱԺ նախագահն` իր ու վարչապետի միջև հակասությունների մասին հարցից /վիդեո/

”Նման թևեր գոյություն չունեն մեր կուսակցությունում, մեր թիմի մեջ: Ես ասել եմ բազմաթիվ առիթներով, ուղղակի մարդիկ կան, որ փնտրում են թևեր, ո՞ւմ թևերն են փնտրում, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասացԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` խոսելով մամուլի այն հրապարակումների մասին, որ իր ու վարչապետի միջև հակասություններ կան և դրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված