02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գոնե կառավարությունը կնստի ու կսկսի մտածել /վիդեո/

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է, որ ուսման վարձավճարների թանկացումը տրամաբանական կլիներ այն դեպքում, երբ նախապես բարելավվեր նաև ուսման որակը:

”Տրանսպորտը թանկացնում էին, բայց ակնհայտ է, որ որակը չէր բարելավվելու… Ես կհավատայի, որ դա որակի փոփոխություն պիտի բերի, եթե հետևյալ սկզբունքով գնային` նախևառաջ փոխեին, ապա թանկացնեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանը: Ըստ նրա` բարելավված համակարգի դեպքում մարդն էլ կհասկանար, որ ավելի լավ որակի համար ավելի շատ պետք է վճարի, իսկ նման կրթության դեպքում նոր գները անհիմն են:

”Մեր իշխանությունը կառավարման առումով անգրագետ է”,-շեշտեց ժառանգական գործիչը:

Հարցին, թե պայքարող ուսանողների պահանջը արդյունքի կբերի, Բախշյանը պատասխանեց, որ եթե նախկին գներն էլ չլինեն, գոնե կառավարությունը կնստի ու կսկսի մտածել:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ