18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինը եւ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագհ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Վլ. Պուտինի մամլո ծառայությունը: 2 նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ 2 երկրների միջեւ նախագահների եւ վարչապետերի մակարդակով շփումները:

“Նոր Թուրքիայի էությունը տարածքային բռնակցումների մեջ է”

  Այսօր՝ հուլիսի 3-ին “Կովկաս” ինստիտուտի նախաձեռնությամբ կայացավ բաց քննարկում՝ “Թուրքական ամառը և դրա հետևանքները տարածաշրջանում” համատեքստում:  Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ Թուրքական ամառը արաբական գարունների հետ կապ չուներ, քանի որ Թուրքիայում չկար տասնամյակներ շարունակ կեղեքման հետևանք՝ դժգոհությանը: Թուրքիայում սկսված շարժումը ուղղված էր կոնկրետ վարչապետի դեմ, […]

Մենք ուրախ ենք, որ այս խորհրդաժողովն անցկացվում է հենց Հայաստանում. ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ

“Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը շատ կարեւոր է, քանի որ այն անցկացվում է ԵԽ նախարարների կոմիտեում` Հայաստանի նախագահության շրջանակներում: Այս մասին այսօր խորհրդաժողովի ժամանակ ասաց մարդու իրավունքների Եվրոպական Դատարանի նախագահ Դին Շփիլմանը: Նա նշեց, որ մեծ պոտենցիալ է տեսնում ազգային դատարանների համար եւ հավելեց.  “Հայաստանի համար երկրորդ ձեռքբերում […]

Շարմազանովը հավատում է վարչապետին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հավատում է ոչ թե Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարությանը, այլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ հնարավոր է առանց տվյալ անձի ներկայության կամ համաձայնության օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել։ ՛՛Պարոն վարչապետը դիմել է դատական ատյաններին, խնդիրը գտնվում է դատական և իրավական տիրութում, այնտեղ մեկնաբանելու բան չունեմ։ Դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ […]

ՀՀԿ-ն կլոնների կուսակցություն չէ, բյուջեն էլ չեն լափել. Աշոտյան /վիդեո/

Արդյո՞ք Վերահսկիչ պալատի  հաշվետվությունից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձությունները նշանակում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի թեւերի միջեւ ընթացող պայքարի հետեւանք, հարցին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը նախ ասաց, որ կոռեկտ չի համարում կուսակցությունում կայանալիք քննարկումից առաջ տեսակետ ասել, այն էլ կառավարության շենքում: Նա խոստացավ իր […]

Իրավունք չունեմ չհավատալ Կիպրոսի դատախազին. ՍԴ նախագահ

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անվան շուրջ ծագահծ օֆշորային սկանդալին: ՍԴ նախագահը նախ նշեց, որ պետք է դիմել իրավական խորհրդատուներին . “Այդ հարցի մասնագետը ես չեմ, չեմ կարող ասել, քանի որ թեմայով չեմ զբաղվել, ես իրավունք չունեմ կարծիք հայտնել […]

Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել. Սերժ Սարգսյան

Հայաստանի և ՀՀ իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում: Այս մասին հուլիսի 3-4-ը ՀՀ Ազգային ժողովում մեկնարկած ՛՛Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում՛՛ համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` ներկայացնելով ՀՀ նախագահի ուղերձը: ՛՛Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում մենք նախաձեռնեցինք այս խորհրդաժողովի […]

Իմ մասին սուտ և կեղծիք չտարածեն, թե չէ ստիպված կլինեմ իրենց մասին ճշմարտությունն ասել. Շարմազանով /վիդեո/

՛՛Չգիտեմ՝ ում կողմից է, ոնց է` ինչ է: Պատվիրողների համար մեծ պատիվ կլինի, որ ձեզ հետ միասին անդրադառնանք և մեկնաբանենք իրենց մտքի տխուր փայլատակումները՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով վերջերս որոշ լրատվամիջոցներում իր դեմ հրապարակումների “սեւ շքերթի” մասին հարցին:   ՛՛Պարզապաես բարեկամական խորհուրդ կտամ պատվիրատուներին՝ իրենք թող […]

ՎՊ-ի “անհանգստությունը” եւ էկոնոմիկայի նախարարի պատասխանը

Հայաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը  անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ սկսեց աղմուկ բարձրացրած հանրային զուգարաններից: Նախարարը հերքեց, որ դրանք չեն աշխատում: Մյուս հարցը զբոսաշրջության ոլորտն է, քանի որ ՎՊ-ն գտնում է, որ նախարարությունը պետք է ստուգումներ անցկացնի: “Ռիսկերի վրա հիմնված ստուգումները”, անընդհատ ստուգումները ըստ Ավանեսյանի լավ բան չէ, եւ այդ իսկ պատճառով նախարարությունը առաջնորդվել է […]

Եգիպտոսում լրագրող է զոհվել. մեկ այլ լրագրողի ծեծել եւ բռնաբարել են /վիդեո/

Եգիպտոսում զանգվածային անկարգությունների արդյունքում տեղի լրագրողներից մեկն է զոհվել, ԶԼՄ-ների եւս 7 աշխատակիցներ` տարբեր երկրներից տուժել են: Այս մասին տեղեկացնում է “omsk.rfn.ru”-ն` հղում անելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի այսօր հրապարակած տվյալները: Տուժածների թվում է նաեւ 22-ամյա կին լրագրողը Դանիայից, որին ծեծել եւ բռնաբարել են ցուցարարները: Նման դեպքերի հաճախակի դառնալը գրավել է ՄԱԿ-ի ուշադրությունը: Տխուր լուրը մեկնաբանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված