12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Խաղաղ երկնքում Հայաստանը ամպրոպ ունեցավ”. Արմեն Մարտիրոսյան

“ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Սերժ Սարգսյան –Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարության մասին: Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը անդամագրվելու որոշումը անսպասելի է եղել քաղաքական մի շարք ուժերի համար:

«Խաղաղ երկնքում Հայաստանը ամպրոպ ունեցավ: Մենք ունեցանք մի գործընթաց, որին չմասնակցեցին ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ հասարակությունը, որպեսզի կարողանան լեգիտիմացնել այն: Իսկ Հայաստանը մաքսային միությանը միանալուց հետո կիսաանկախ պետությունից դառնալու է կախյալ տարածք»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը հնարավոր է համարում այն, որ ցանկացած պահի իշխանությունը կարող է փոխել որոշումը.” Հայկական ճարպկության տարբերակն է հիմա գործում: Հնարավոր է ինչ-որ մի պահի իշխանություները փոխեն դիրքորոշումը և ասոցացման համաձայնագիրը ստորագրեն”:
Ժառանգության անդամի դիտարկմամբ ,ինչ նման որոշում կայացնելը հարկավոր էր հարցնել ժողովրդի կարծիքը հանրաքվեի միջոցով, իսկ մինչ այդ.” Մինչև հանրաքվեն պետք է քննարկում տեղի ունենար, ինչ հանրաքվեի մասին է խոսքը, երբ նունիսկ քննարկում չի եղել: Սա նշանակում է` այդ որոշումն ընդունվել է Մոսկվայում մի քանի ժամվա ընթացքում”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերվում է երկրի անվտանգության երաշխիքներին Արմեն Մարտիրոսյանը նկատեց.” Հայաստանի անվտանգության երաշխիքը պատմությունը ցույց է տալիս, որ  դա ՀՀ-ն է”:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ