22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանի համար հաստատ տեսանելի կլիներ, եթե. Շարմազանով /վիդեո/

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը գնահատեց հավասարակշռված, կոռեկտ շեշտադրումներով, որը զերծ է ծայրահեղ գնահատականներից: Անդրադառնալով Ծառուկյանի այն մտքին, թե իր համար տեսանելի չեն, թե Հայաստանի համար կարեւոր հարցերը որտեղ են լուծվում` իշխանական միջանցքներում, կուսակցական համաժողովներում, թե այլ տեղ, Շարմազանովը իր գործընկերոջը մի խորհուրդ ուներ […]

Խաբում եք, ու խաբում, ինչու եք խաբում. Փոստանջյանը՝ վարչապետին

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնող Տիգրան Սարգսյանին ասաց, որ նրա ելույթը անկեղծ չէր, քանի որ կառավարությունը “գցել ” է ժողովրդին: “Խաբում եք, ու խաբում, ինչու եք խաբում”,-հարցրեց Փոստանջյանը Տիգրան Սարգսյանին: “Երբեւիցե մենք ձեզ չենք խաբել”,-հակադարձեց վարչապետը: Շարունակելով խոսքը՝ պատգամավորը փորձեց պարզել, թե շաբաթ օրը որտեղ էր վարչապետը, երբ սպանված զինվորի […]

Ինչի է այդքան նյարդայանացել ԲՀԿ-ն, անհասականալի է

”Ժառանգությունը” դեմ չէ, որ ԲՀԿ-ն հրապարակի կուսակցության առաջնորդների` Րաֆֆի Հովհաննիսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպման ձայնագրությունը: ”Թող հրապարակեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խորշուդյանը: Նշենք, որ Անի հյուրանոցում իր կողմնակիցների հետ հերթական հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հարցին, թե ինչպես է նա վերաբերում Գագիկ Ծառուկյանի` վերջերս ասած խոսքերին, նշել է, որ դեռ իրենց հայտնի հանդիպման ժամանակ Ծառուկյանը ասել […]

ՀՀԿ-ի կողմից խաղ չէր. Գագիկ Ջհանգիրյանը՝ ՛՛Մարտի 1՛՛-ի հանձնաժողովի ձախողման շուրջ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ խորհրդարանում անդարադարձավ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիորղ հանձնաժողովի ստեղծման նախագծի մերժմանը: Ըստ Ջհանգիրյանի, քաղաքական մեծամասնության հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ նրանք նախագծին կողմ են քվեարկելու: Նախկին զինդատախազը ասաց, որ ՀՀԿ-ն դեմ էր հանձնաժողովի նիստերին պաշտոնատար անձանց հրավիրելուն: Սրան էլ համաձայն չէր  ՀԱԿ-ը: : “Մենք չգնացինք վերջին […]

Նախախորհրդարանը՝ Վանաձորում ՝

Մայիսի 19-ին Վանաձորում կայացավ Նախախորհրդարանի անդամների հանդիպումը տեղի ակտիվ քաղաքացիների հետ: Հանդիպման ընթացքում Նախախորհրդարանի անդամները ներկայացրին նոր որակի կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման շուրջ մոտեցումները և ռազմավարության հաջորդական քայլերը: Քննարկում ծավալվեց օր առաջ ինքնակազմակերպման անհրաժեշտության, քաղաքացիական անհնազանդության և  անցնցում իշխանափոխության վերաբերյալ: Հանդիպում-քննարկման արդյունքում ձևավորվեց շարժման համակիրների տեղական խումբ, որը  որոշեց սույն թվականի մայիսի 28-ին կազմակերպել […]

Ձեզ ասում են զբաղվեք կոնկրետ գործով, դուք էլի այլ բան եք ասում … վարչապետը Բագրատյանի հետ վիճելու անկություն չունի

Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը այսօր Ազգային ժողովում մեղադրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, թե նա ճիշտ չի նշում գազի գինը` շփոթեցնելով պատգամավորներին: Եվ հետո էլ ներկայացված վերլուծությունները պարզապետ զայրացնում են պատգավորին: Ըստ Բագրատյանի, եթե կառավարությունը չխառնվի գազի գնագոյացմանը, ապա այն չի թանկանա:  Պատասխանելով նախկին վարչապետին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց, որ վերլուծությունների համար ակնկալում է […]

Ընենց որ, պարոն Հովհաննիսյան … վարչապետը՝ Վահան Հովհաննիսյանին ցույց տվեց ճանապարհը

Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնող վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պայքարում պաշտոնյաների չարաշահումների դեմ: Տիգրան Սարգսյանը օրինակ բերեց սոցապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, ում նկատմամբ, վարչապետի խոսքով` գործ է հարուցվել:  “Նմանատիպ դեպք ունենք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված` երբ բացահայտվել էին չարաշահումները եւ այսօր դուք տեղյակ եք […]

Ազգային ժողովը մերժեց ՛՛Մարտի 1-ի՛՛ հանձնաժողովի մասին նախագիծը

57 “դեմ”, 48 “կողմ”, 2”ձեռնպահ”-ով այսօր Ազգային ժողովը մերժեց ՛՛Մարտի 1՛՛-ի դեպքերն ուսումնասիրող  ժամանակավոր հանձանաժողով ստեղծելու մասին նախագիծը, որի հեղինակը ՀԱԿ խմբակցությունն է: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քննարկելու, քանի որ օրինականության հետ կապված խնդիր կա:  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը ձեռնպահ քվեարկեցին:  

Փաշինյանը չի տեսնում, վարչապետը չի համոզում. ԱԺ-ում թեժ է

 “Պարոն Փաշինյան, ձեր բնույթն է` չտեսնել կառավարության կատարած որեւէ աշխատանք, հազարավոր մարդիկ ստանում են առարկայական օգնություն կառավարությունից, միայն մատնանշում եք այն բացթողումները, ակնհայտ են, ոչ միայն ձեր, այլեւ բոլորի համար: Իսկ թանկացման վերաբերյալ` այդտեղ թաքցնելու բան չկա”,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հակադարձեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Պատգամավորը ցանկանում էր իմանալ, թե ով է փոխահոտուցելու […]

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն կստեղծի

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մինչև տարեվերջ պատրաստվում է ստեղծել նոր կուսակցություն: Այսօր մամուլի ասուլիսին հասարակությանը նախագահական ընտրությունները հացադուլով բոյկոտած նախկին նախագահի թեկնածուն  նշեց, որ այ որոշման պատճառը հասարակությունում եղած լարվածությունն է, որը հասել է կրիտիկական պահի եւ  կարող է բերել բախումների: “Ներկա դրությամբ ընդդիմության հատվածում կա անհրաժեշտություն նոր քաղաքական ուժերի ձևավորման: Գտնում եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի