10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոստովանեց՝ կազմակերպել է Ծառուկյանի ու նախագահի հանդիպումը /վիդեո/

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի` սթափության կոչ անող հայտարարություններից:  ”Չեմ լսել, չեմ պատկերացնում ինչ ի նկատի ունի Վարդան Օսկանյանը, ինչ արյունեղության մասին է  խոսքը, no comment”,-ասաց ԱԺ նախագահը: Henaran.am-ի խնդրանքին՝ մեկնաբանելով Օսկանյանի մեկ այլ արտահայտություն, որ ժամանակն է վերջ տալ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին, Աբրահամյանը ժպտաց, խնդրեց ՛՛լուրջ հարցեր տալ՛՛: Ինչու ԱԺ […]

ՀՀԿ-ը փոխհրաձգությունն արդեն տեսնում է /վիդեո/

ՀՀԿ-ը բավարար է համարում Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ տարվող քարոզարշավի ընթացքը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ բոլորն իրենց գործընկերներն են, այդ թվում ընդդիմությունն ու ՛՛այլընտրանքը՛՛: ”Մենք համերաշխության, խաղաղության աղավնին ենք”,-ժպտաց խոսնակը: Շարմազանովը նկատեց, որ առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն մասնակցում է ընտրությունների, առաջին անգամ […]

Հովիկ Աբրահամյանը երկու նախարարի մասին ակնարկեց. վարչապետից էլ է տեղյակ /վիդեո/

Կառավարության կադրային փոփոխությունների հարցն այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, սակայն առաջիկայում այդ հարցը քննարկվելու է: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ”Օրը չգիտեմ, բայց մինչև ապրիլի վերջ կքննարկենք անպայման”,-ասաց : ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ փոփոխություններ լինելու են: Էական փոփոխություններ կլինե՞ն: ”Ես չէի ցանկանա շտապել, փոփոխություններ կլինեն, էականը շատ հարաբերական է: […]

ԱԺ նախագահի հիասթափությունը

ԱԺ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական քայլերի մասին: Այս մասին Աբրահամյանն ասաց նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, թե չի տեսել ոստիկանապետի և Հովհաննիսյանի աղոթքը՝ իրեն պատմել են: ԱԺ նախագահը նաև չի տեսել Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կատարված բռնությունները, սակայն քննադատում է յուրաքանչյուր նման […]

Որտեղ էր ԲՀԿ-ն 2008-ի ՛՛մարտի 1-ին՛՛ , 2013-ի ՛՛ապրիլի 9-ին՛ /վիդեո/

Ապրիլի 11-ին խորհրդարանում “մարտի 1-ի” դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ արտահայտվեցին ՀՀԿ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը և Մարգարիտ Եսայանը: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշեց, որ պետք չէ արհեստականորեն խանգարել այս պրոցեսին՝ պետք է լինել ժողովրդի կողքին, քանի որ ժողովուրդը պատասխանի է սպասում: Նաիրա Զոհրաբյանը համամիտ է, որ ՛՛մարտի 1՛՛-ի գործն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը […]

”Նախագահը, ի տարբերություն որոշ այընտրանքային գործիչների, իր կյանքով է ապացուցել, որ տրամադրության մարդ չէ” /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կադրային հարց չի քննարկվել, այդ թվում վարչապետի փոփոխության: Քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր, գնահատվել է քարոզարշավի ընթացքը և ևս մեկ անգամ նշվել, որ ընտրություներրը պետք է լինեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  ”Կադրային հարցեր չեն […]

No comment… Րաֆֆին ու Ծառուկյանը կհանդիպե՞ն Մոսկվայում

”Ժառանգության” կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չգիտի, թե հնարավոր է, որ Մոսկվայում հանդիպեն ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ”Հանդիպման հետ կապված որևէ մեկբանաբություն չեմ կարող տալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց խոսնակը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Լիլիթ Սարուխանյանն էլ մեզ ասաց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ այս հանդիպման մասին: ”Անձնական հանդիպումներ են”,-ասաց նա: Նշենք, որ […]

Եթե ՛՛մարտի 1-ի՛՛ դեպքերի հանձնաժողովը չքաղաքականացնի իր աշխատանքը ԱԺ-ն քննարկում է

 Խորհրդարանը քննարկում է ԱԺ ՀԱԿ խմբակցության հեղինակած 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը: […]

Շատ արագ լքեցին կառավարությունը /վիդեո/

Այսօր նախարարների պաշտոնակատարները կառավարության նիստից հետո շտապում էին որքան հնարավոր է շուտ դուրս գալ շենքից: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: Ասաց՝ շտապում է: Henaran.am-ը փորձեց զրուցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի հետ: Պարզվեց նա էլ է շտապում: Հարցին՝ ինչպես է գնահատում իր աշխատանքը, Ասատրյանը պատասխանեց. ”Նորմալ”: […]

Վրաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի եւ Վրաստանի ԱԳ նախարարի բանակցությունները: Մայա Փանջիկիձեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի