04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամենաակտիվը՝ ՀՅԴ-ն է, ամենապասիվը՝ ԲՀԿ-ն

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մանդատ» ՀԿ-ն ներկայացրեց Ազգային ժողովի նախորդ՝ երրորդ նստաշրջանի գործունեության արդյունքները:

Քննարկման մասնակիցների թվում էին “Ազգային ժողովի օրենսդրական գործունեության մոնիտորինգ” ծրագրի փորձագետներ Գոռ Աբրահամյանը, Ավետիք Իշխանյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Քննարկման մասնակիցների թվում էին նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մանդատ ՀԿ-ի տնօրեն  Լուսինե Վասիլյանը տեղեկացրեց, որ ԱԺ չորրորդ նստաշրջանից առաջ իրենք ներկայացնում են իրենց պատրաստած զեկույցը, որով ամփոփում են խորհրդարանական խմբակցությունների աշխատանքը, ինչպես նաև էթիկայի հանձնաժողովի գործնեության վերլուծությունը:

Հարցերի և ելույթների առաջատարը ՀՀԿ-ն է չնայած վերլուծության արդյունքում հաշվի է առնվել նաև ՀՀԿ-ի պատգամավորների թիվը: Դա հաշվի առնելով գնահատվել է որ առավել ակտիվ է ընդդիմությունը, արից առավել շատ ելույթներով և հարցերով առաջատարը ՀՅԴ-ն է իսկ ամենապասիվը ԲՀԿ-ը:

Ամենաշատ դեմ քվեարկած կուսակցությունը ՀԱԿ-ն է: Ամենաակտիվ պատգամավորը անցած նստաշրջանի վերլուծաբանների գնահատմամբ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն է:

Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէ արված վերլուծության հետ, քանի որ վերլուծությունը  ըստ նրա արված է մի քանի քվեարկությունների շրջանակներում:

Վերլուծաբանները ներկայացրին, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվել մոնիտորինգն իրականացնելիս:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը դրական գնահատելով այս նախաձեռնությունը ասաց.»Սա լավ է նրանով, որ փաստորեն պառլամենտն էլ ձեռք է բերում մրցակիցներ, հետևաբար կողքի աչքը միշտ էլ զգոնություն կապահովի»:

“Գրականության մեջ կա մի ուղղություն , որը կոչվում է ֆուտուրիզմ, այսինքն` գեղեցիկ բառերն ու խոսքերը կապ չունեն բովանդակության հետ: Ես շատ կուզեի նման հարցերում մենք ֆուտուրիզմից հեռու մնաինք”,-ասաց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, որին մասնավորապես անհանգստացնում է այն վերլուծությունը, ըստ որի` իրենց կուսակցությունը ամենաշատն է բացակայել քննարկումներից: Ըստ պատգամավորի իրենք ավելի շատ գործում են, քան խոսում:

Հանրապետական Հովհաննես Սահակյանը նկատեց, որ մոնիտորինգի թվերը հիմնականում parliament.am կայքից են վերցված. “Մենք որպես պետություն ունենալով ձեռքբերումներ պետք է որոշակի քայլերով առաջ գնանք: Կարծում եմ բացակայությունների և ակտիվության առումով այս վերլուծությունները դրական առումով կարող են ճնշող ազդեցություն ունենալ”,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ