04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հիշեցնում է ֆուտբոլային դիվանագիտությունը

 ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանին Մաքսային միության միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշումը հիշեցնում է ֆուտբոլային դիվանագիտությունը:

”Այն ժամանակ էլ մեկ գիշերում նախաստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանոյանը: Նա նշեց, որ զարմանալի է այն, որ այս որոշումը միանգամից է կայացվել և մի քանի տարի շարունակի մեր քաղաքական գործիչները բանակցություններ էին վարում ԵՄ-ի հետ: ”Հիմա ուսումնասիրեցին ու հասկացան, որ ընդհանուր սահման չունենալու դեմ նոր հնարավորություններ են գտել: Բայց ափսոսալին այն է, որ պատկերացում չկա, թե ինչ հնարավորություններ են”,-շեշտեց նա:

Մանոյանը չի կարծում, թե այս որոշումը նշանակում է, որ Հայաստանը լքել է եվրոպական վեկտորը, և մենք վերադարձել ենք նախկին Խորհրդային Միություն:

”Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չպետք է խոչընդոտի երկրի ներսում բարեփոխումներին եւ Եվրամիության հետ քաղաքական հասարակական ինտեգրմանը”,-նկատեց նա: Մանոյանը նաև հավելեց. ”Կարծեք տեղյակ չի եղել նաև Եվրամիությունն, ինչը շատ կարևոր է:  Կարծում եմ, որ մեր հասարկության մեջ դժգոհության ալիքն ավելի նվազ կլիներ, եթե մեր իշխանությունները համապատասխան աշխատանքներ տանեին”:

Հարցին, թե Մաքսային միությանը միանալու դեպքում հնարավոր է գազի սակագնի փոփոխում, Մանոյանը պատասխանեց. ”Հայտարարության մեջ նման բան չկա, ես ինչպե՞ս դա տրամաբանական համարեմ”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ