Չեխիան պատրաստ է հետագայում եւս նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին: “Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա նոր թափ հաղորդել մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը”,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ միաժամանակ կարեւորելով Երեւանում կայացած հայ-չեխական բիզնես ֆորումը, որին մասնակցել են չեխական 13 ձեռնարկություններ: Զրուցակիցներն ընդգծել են գործարար նոր կապերի ձեւավորման անհրաժեշտությունը, […]