13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը Սեպտեմբերի 9-ին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը երկու պետությունների միջև կապերի հաստատման և խորացման առումով։

Կարեն Միրզոյանը նշել է, որ անմիջական շփումը քաղաքական գործիչների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ պայմաններ են ստեղծում դանիական հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է հյուրերին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերին:ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ