07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հասկանալու ժամանակը

Հայ -ռուսական հարաբերությունների սպեցիֆիկան ստիպում է հաճախ մտածել դրա ակնառու միակողմանիության մասին, որին ամեն կերպ ձգտում է Ռուսաստանը: Եվ ահա, Մաքսային միությունում Հայաստանի անդամակցության որոշումը դարձավ նրա կովկասյան քաղաքականության ամենամեծ նպատակի իրականացման լուրջ նախադրյալը: Հիմա վաղուց ժամանակն է, որ պաշտոնական Երևանը Մոսկվային հասկացնի, որ ռուսական ռազմաբազայի ֆինանսական հարցերը մեծ խնդիր են, և դրանք գոնե պետք է հոգա իր դաշնակիցը:

Այստեղ պետք է հենվել քաղաքականության փոխադարձության սկզբունքի վրա, եթե ոչ ռազմաբազայի համար վճարել վարձ, ապա գոնե հոգալ ծախսերը (ի դեպ, Տաջիկստանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ոչ միայն ծախսերն է հոգում ԱՄՆ-ը, այլև դրա համար վճարում է վարձավճար):

Պետք է հստակ հասկանալ, որ Կովկասը գտնվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տիրույթում. հենց մեր տարածաշրջանը այն միջանցքն է, որով Մոսկվան կարողանում է կապ պահել աշխարհաքաղաքական այնպիսի կենտրոնի հետ, ինչպիսին Իրանն է, հակակշռել այնպիսի տերության, ինչպիսին Թուրքիան է, ունենալ հնարավորություն թափանցելու այնպիսի տարածաշրջան, ինչպիսին Մերձավոր Արևելքն է՝ էներգառեսուրսներով հարուստ, աշխարհագրորեն անչափ կարևոր:

Սրան պետք է հավելել նաև այն ստրատեգիական իրողությունը, որ Ռուսաստանը ՆԱՏՕ կարևոր անդամ Թուրքիայի հետ սահմանին ունի ռազմաբազա, և դա ավելի շատ ՌԴ համար ՆԱՏՕ-ի սահմանին ունեցած բազա է, քան Հայաստանի համար անվտանգության երաշխավոր:

Ուստի Հայաստանում ռազմաբազան ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերահսկողության մեխանիզմ է, այլև արտատարածաշրջանային ազդեցության հարթակ: Սա բավական լուրջ ռեսուրս է ՌԴ համար, ուրեմն պետք է նրա հետ հարաբերություններում հաշվի առնել այն, և տարածաշրջանում միակ ռազմաբազայի առկայության գնահատմամբ փորձել  հարաբերվել Կրեմլի հետ:

Ի վերջո, պետք է քաղաքական ռեալիզմի տեսանկյունից հարցը դիտարկել. Ռուսատանը գեոստրատեգիկ գործող պետություն է, Հարավային Կովկասում նրա ռազմական ներկայությունը միայն Հայաստանում է, Ռուսաստանը միայն մեր անվտանգության երաշխավորը չէ: Այդ մասին ռուսաստանյան իշխանություններին պետք է ժամանակ առ ժամանակ հիշեցնել:  Քաղաքականությունը միշտ հնարավորի արվեստ է, իսկ այդ հնարավորը ստեղծվում է պահի ճիշտ գնահատման ու որսալու ունակությամբ:

Արման Սահակյան, քաղաքագետ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ