15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական հնարք է. Շարմազանովը` ”Բարև Երևանի” նախաձեռնության մասին /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն է, որ ՀՀ-ում սոցիալական խնդիրներ կան: ”Այն, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ մեր քաղաքացիների սոցիալական վիճակն էլ լավանա, դա փաստ է, և դրա համար լավագույն միջոցը տնտեսական աճն ու տնտեսական զարգացումն է, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծվեն, նոր պայմաններ լինեն: Դրա համար է, որ մենք նվազագույն աշխատավարձը […]

Խնդրի քաղաքականացումը տեղին չէ. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ ԳՄ նիստում այսօր չի քննարկվել ՌԴ-ում ձերբակալված Հրաչյա Հարությունյանի հարցը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ այս հարցին ինքն արդեն անդրադարձել է, և ևս մեկ անգամ շեշտեց. ”21-րդ դարում որևէ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերմունք ունենալ Հայաստանի քաղաքացու հետ”: Շարմազանովը նշեց, որ այս […]

Վաղը ուշ է լինելու /վիդեո/

“Ես ինքս պայքարում եմ ոչ միայն Ձեր կամ մեր իրավունքների, այլ նաև ողջ ժողովրդի համար: Մենք մեզ չպետք է տարանջատենք ժողովրդից: Ես պայքարում եմ այն մոր համար, որը ամիսներ շարունակ կանգնած կառավարության շենքի առջև խաղաղ պայմաններում մահացած իր զինվորի համարա բողոքում”,-այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին հայտարարեց 6-րդ օրը հացադուլ հայտարարած պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: […]

Թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի թեկնածուի հարցը /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնում չի քննարկվել սեպտեմբերի 29-ին կայանալիք Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առաջադրվող թեկնածուի հարցը: Որոշում կկայացնի ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցը: Այդ մասին լրագրողներին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Դիտեք` տեսանյութը:

Զգույշ պետք է լինել, թե չէ հարևանները կխառնվեն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կարծում, թե պետք է ՌԴ-ում ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքը քաղաքականացնել: Իրավապաշտպանների, քաղաքական գործիչների և շարքային մարդկանց այն տեսակետերը, թե հայ վարորդին հիվանդանոցում կանացի խալաթ հագցնելը, ապա այդպես դատարան տեղափոխելը ՌԴ-ի ընդգծված հակահայկական կոշտ քաղաքականությունն է` ուղղված հայ հասարակությունն ու ՀՀ իշխանություններին, ըստ Շիրինյանի, չափազանցված են:  ”Ինձ թվում է, թե […]

Ինչ է կատարվում “հին ընկերների” հետ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները չեն կարող որոշել, թե արդյոք ճգնաժամի մոջ է գտնվում պարտված կուսակցությունը, թե ոչ, արդյոք նրա վարկանիշն ընկել է: ”Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենում, տեղի են ունենում միջոցառումներ, որոնք ընտրություններ են անվանվում: Նախագահական, Երևանի ավագանու և խորհրդարանական  ընտրությունների ժամանակ միայն կար փող, իսկ […]

Մեր շնորհիվ պաշտոն ստացաք, հիմա ասում եք` գնացեք մեռեք. ազատամարտիկների հանրահավաքից/վիդեո/

Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է ազատամարտիկների հրավիրած հանրահավաքը:Նրանք հավաքվել են իրենց պահանջները ու խնդիրները հնարավորինս լուծելի դարձնելու համար: Ցանկացողները հարթակից ներկայացնում են իրենց առաջարկությունները և գհամատեղ ջանքերով լուծումներ ստանալու ելքեր փնտրում: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ երեկվա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը անարդյունք է անցել. “Եթե մենք այսօր ազատության հրապարակում ենք, դա […]

Վարչապետը պատասխանեց /վիդեո/

Արդեն 6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը այսօր լրագրողներին ցույց տվեց վարչապետի պատասխանը: Հիշեցնենք, ազատամարտիկները սոցիալկան պահանջներ են ներկայացրել գործադիրի ղեկավարին: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

”Բարև Երևանը” վրդովված է. արտահերթ նիստ է պահանջում

“Բարեւ Երեւան” խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնում գործող իշխանությունների կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված թանկացման որոշման կապակցությամբ: Պատահականություն չենք համարում, որ հակաժողովրդական այդ որոշումը կայացվել է ամառային արձակուրդների շրջանում, երբ ժողովրդի ներկայացուցչական մարմինները՝ Ազգային ժողովը, Երեւանի ավագանին, արձակուրդի մեջ են, եւ մինչեւ սեպտեմբեր հերթական նիստով դրանց արձագանքելու հնարավորություն չունեն: Երեւանի քաղաքապետը անհաջող փորձ է կատարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի