14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երկնակամարում տեղ ունի, բայց մարզպետի պաշտոն էլ չունեն

՛՛Հենց որ իրավապահ մարմիններում մի նշանակալից պաշտոն ունենամ, լիազոր մարմին, կկարողանամ պատասխանել: Իսկ այժմ պատասխանում եմ, դա հետաքննական մարմնի գործն է, հանգամանքներն են, և դրանք, կարծում եմ, այսօր հատորներ են, ու դրանց բացատրությունը ես չէ, որ պիտի տամ, ուրեմն գտել են  նպատակահարմար այդպես կամ իրողությունն այդիսին է:

Այլ բան է, որ մենք կհատավանք, թե չէ … մենք մտածում ենք, որ մենք պիտի կարողանանք մտքեր, գործողություններ կատարենք, որ հայ ժողովուրդը օջախ-օջախ ձեռք բարձրացնեն բոլորը …  հայ ժոովովուրդը հարթ գլուխների ժողովուրդ չէ, իրենց տեակետները պիտի արտահայտեն՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու և թիկնապահի ազատ արձակման որոշմանը:

Սահակյանը նաև չբացառեց, որ նախկին մարզպետին հնարավոր է պաշտոն տրվի: 

՛՛Ամեն ինչ էլ հնարավոր է, և յուրաքանչյուր մարդ Հայաստանի հանրապետության քաղաքացի է: Այնպես չէ, որ ձախողվում են կամ հրաժարվում են, ուրեմն հայոց երկնակամարի տակ որևէ տեղ չունեն:

Իսկ ինչ վերաբերվում է մարզպետ գալուն, նման հարց չի էլ կարող քննարկվել, քանի որ մարզպետի տեղ էլ չունենք՛՛,- ասաց Սահակյանը: Նրա խոսքով՝ ամենակարևոր հանգամանքն այն է, որ կառավարման մոդելներում աշխատող մարդիկ հավերժական չեն և միշտ էլ պիտի փոփոխվեն:

Հարցին, թե այսինքն` միջադեպը չի խոչընդոտում Խաչատրյանին կրկին պաշտոն տալուն, նա պատասխանեց.

՛՛Եթե մեղավոր լինի, իհարկե, կարող է խոչընդոտ լինել: Ես դատավոր չեմ, որպեսզի իմանամ, ով է մեղավոր: Դրա համար ուշի ուշով հետևում ենք հետաքննող մարմնի գործունեությանը՛՛:

Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման եւ ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում էին 2013թ, հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի տան առաջ տեղի ունեցա միջադեպի առնչությամբ: Արդյունքում սպանվել էր գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ վերջինս եղբայր՝ հրամանատար Արտակ Բուդաղյանը վիրավորվել էր եւ հոսպիտալացվել:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ