02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Նալբանդյանը համաձայնել է գնալ Ազգային ժողով

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում փակ հանդիպում կունենա պատգամավորների հետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա նշեց, որ հանդիպումը տեղի կունենա ԱԺ 334 սենյակում, և փակ կլինի լրատվամիջոցների համար: Նախատեսվում է, որ նախարարը կպատասխանի Մաքսային միությանը միանալու հիմնավորումների վերաբերյալ պատգամավորների հարցերին:

Հիշեցնենք, որ այսօր նման հանդիպում էին պահանջել ԲՀԿ, ՀԱԿ և ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաև ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ