Մի քիչ պլանկան շատ բարձր են վերցրել… նախագահը չի գնա՞ Ազգային ժողով
՛՛Չեմ կարծում, որ խնդիր կա, որ Էդվարդ Նալբանդյանը կամ Սերժ Սարգսյանը գան խորհրդարան: Բայց քանի որ կարծիքներ են հնչում, առաջարկում են, որ իրենք գան, ԱԺ նախագահն ասաց, որ ինքը հնարավոություն կստեղծի և Նալբանդյանը կհանդիպի շահագրգիռ պատգամավորների հետ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր է, որ նախագահ Սերժ Սարգսյանը կամ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գան խորհրդարան, ինչը պահանջել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է նախագահի գալուն .
՛՛Մի քիչ պլանկան շատ բարձր են վերցրել: Պատշաճ չէ, որ ամեն տեղից վերկացողը, ի վերջո, պետական խոշորագույն ինստիտուտ է ներկայացնում նախագահը, ասի՝ թող Սերժ Սարգսյանը գա խորհրդարան: Հասկանում եմ, որ փորձում են պարզաբանումներ ստանալ, բայց դրա հիմնական մարմինը ԱԳՆ-ն է: Ընդդիմություն է, խոսք է ասում: Հոխորտալով ասել, թե տեսեք ինչքան զորավոր ենք, որ զորավորներին ենք դիմում, դատարկություն է, հնարք է ընդդիմադիր դաշտի կողմից:
Իմիջայլոց ասեմ, որ սրանից խուսափել չէր կարելի, որովհետև քննարկվող խնդիրներ կան, որոնք կարծիքների պակաս չունեն: Այդ կարծիքները նպաստավոր պայմաններ են ստեղծում, որ վերջնական որոշումներն ավելի դիտարկելի լինեն: Ես չեմ կածում, որ Սերժ Սարգսյանը պետք է կուսակցություն – կուսակցություն ման գա, որ նրանց հարցնի: Նախագահը սահմանադրությամբ սահմանված իր լիազորություններն ունի, ցանկացած միջպետական պայմանագիր կարող է ստորագրել: Բայց վերջնական խոսքը ԱԺ-ինն է՝ պայմանագրերը վավերացնելու առումով՛՛:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը և մասնավորապես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Մաքսային միությանը անդամակցելը ՛՛ձախորդ քայլ է և նույնիսկ ավելի նվաստացուցիչ է, քան 1918թ. Բաթումի պայմանագիրը՛՛, ՀՀԿ փոխնախագահն ասաց.
՛՛Չէի ուզում էպիգրամներ վերագրել նրան՝ հաշվի առնելով, որ առաջին նախագահն է: Ինքը նվաստատցուցիչ է համարում, ուրեմն պետք է ուղիներ ցույց տա, ինչը չկարողացավ անել՛՛: