“Հայաստանի` Մաքսային միություն մտնելը լավ նորություն է Ադրբեջանի համար”. Գուլուզադե
Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, մեկնաբանելով Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասել է, որ դա լավ նորություն է Ադրբեջանի համար, փոխանցում է ադրբեջանական Haqqin.az-ը:
“Պուտինն այդպես էլ չկարողացավ մեզ ներքաշել Մաքսային միության մեջ: Դրանում Հայաստանի մուտք գործելուց հետո վերանում է այդ կազմակերպությանն Ադրբեջանի մասնակցության հարցը, քանի որ մենք չենք կարող Հայաստանի հետ գտնվել նույն միությունում:
Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Մաքսային միության երկրների հետ, Պուտինին պարզապես անհրաժեշտ էր ստեղծել հետխորհրդային տիրույթում ինտեգրացիոն գործընթացների տեսանելիութուն: Ուշադրություն դարձրեք նրան, որ ԱՊՀ առանցքային և ոչ մի երկիր չի մտնում այդ կառույցի մեջ:
Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա Նազարբաևը հին մարդ է և տեղյակ է, որ այդ միությունը չունի ապագա, և որ երկրի մասնակցությունը Մաքսային միությանը կարել է համարել ձևականություն”,- հայտարարել է նա: