15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչեւ 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հուլիսի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով անձամբ է եղել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին: Քաղաքապետի հետ անակնկալ հանդիպումը ողջունվել է բնակիչների կողմից: […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոլդովայի Հանրապետություն: Մինչ մայրաքաղաք Քիշնեւում Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի մեկնարկը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-մոլդովական քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու եւ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել […]

Իրավիճակը բավականին կայուն է, բայց պատերազմի ռիսկ անընդհատ գոյություն ունի. Քրիստիան Կոլտեր

 Այսօր լրագրողներին ներկայացվեց ՛՛Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ՛՛ գիրքը, որը խմբագրել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մալքլ Քամբեքը, և որում  հոդված ունի նաև Տարածաշրջանայան հետազոտությունների կետրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջիններս նշեցին, որ գիրքը կարևոր նշանակություն ունի, քանի որ ԼՂՀ կոնֆլիկտի մասին անգլերեն գրականությունն այդքան էլ շատ չէ: Խոսելով կոնֆլիկտի մասին Ռիչարդ Կիրակոսյանն […]

ԱՄՆ ՄԶԳ եւ ՀՀ արդարադատության նախարարությունը հուշագիր ստորագրեցին

Հուլիսի 11-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը (“Ի-Դի-Էմ-Սի”) եւ ՀՀ արդարադատության նախարարությունը ստորագրեցին մտադրությունների հուշագիր Հայաստանում գործարար միջավայրի խթանմանն ուղղված բարեփոխումների եւ Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ) համակարգի բարելավման վերաբերյալ: Արարողությանը մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Միացյալ Նահանգներից երկու շրջանային դատավորներ եւ մեկ արբիտր: 2013թ. հուլիսից […]

“Կճոյանը խայտառակում է մեր ազգը”. ստորագրահավաք արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով

“Մենք ենք մեր երկրի վաղվա տերը” միությունը այսօր հուլիսի 11-ին հանդես է եկել հայտարարությոմբ, որում մասնավորապես ասված է. Հուլիսի 12-ից սկսած ամեն օր առավոտյան ժամը 10:00-ից մինչև 21:00-ն Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով: Ստորագրահավաքի նախաձեռնողն […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Շտեֆան Ֆյուլեի հետ

Երեկ, հուլիսի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Ասոցացման համաձայնագիրը եւ տարածաշրջանային մարտահրավերները: Ավելի ուշ` “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական մյուս ոչ-իշխանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին խմբային հանդիպում են ունեցել պարոն Ֆյուլեի հետ:   “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն […]

ՀՅԴ-ն փորձում է իր խնդիրները ներկայացնել այլ երանգավորմամբ

Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը գրել է. ”Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը, ինչն արտահայտվում է կուսակցության մասին ”կեղտոտ բամբասանքներ” տարածելով: Այս մասին ”Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Չնայած այն հանգամանքին, որ Հ. Մարգարյանը հաստատել է, որ որոշ հարցերի շուրջ ՀՅԴ-ի ներսում տարաձայնություններ, այնուամենայնիվ, եղել […]

Տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի իններորդ նիստը: Հանձնաժողովն ամփոփեց ՀՀ-ՆԱՏՕ 2011-2013թթ. Անհատական գործողությունների ծրագրի 2013թ.-ի կատարողականը: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն իրենց գերատեսչությունների մասով ներկայացրեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարեւորագույն միջոցառումները: Այնուհետեւ հանձնաժողովը քննարկեց ՆԱՏՕ-ի կառույցների կողմից պատրաստված “Հայաստանի ԱԳԳԾ 2013թ. […]

“Հովիկ Աբրահամյանն ավանդական ընտանիքում է ապրում. չի՞ գիտակցում”

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի կարծում, թե Հայաստանին Եվրամիությունն ընդհանրապես պետք չէ, սակայն դեպի Եվրոպա գնալիս Հայաստանը պետք է իր սեփական շահերով առաջնորդվի: ՛՛Մեզ ասում են՝ դուք պարտավոր եք իրականացնել բոլոր այն պահանջները, որոնք ներկայացրել ենք, եթե ուզում եք պահպանել ձեր ավանդական ընտանիքը, ոչ` չեք կարող դա անել՛՛-այսօր լրագրողների հետ հանդիպմանն տեսակետ հայտնեց […]

Արա, ես էլ մարզպետ չեմ … Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում է

Քիչ հետո Սյունիքի մարզպետարանում մարզպետարանի աշխատակիցներին, համայնքի ղեկավարներին եւ մարզի ձեռնարկությունների ղեկավարներին կներկայացվի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Հիշեցնենքմ երեկ` հուլիսի 10-ին կառավարության որոշմամբ վերջինս նշանակվեց Սյունիքի մարզպետ:  Ինչպես տեղեկացնում են “Henaran.am“-ի աղբյուրները, մարզպետարանում է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նշենք, որ հունիսի 1-ին Գորիսի` նրա տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո Սուրիկ Խաչատրյանը մարզպետարան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի