05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը վերջնականապես Հայաստանին տարավ գեոքաղաքական ռուսական համաստեղություն.Դավիթ Հակոբյան

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման,  և Մաքսային միությանը անդամակցելու ՀՀ  նախագահի որոշման մասին:

“Վիճակը նետված է , Ռուսաստանը վերջնականապես Հայաստանին տարավ գեոքաղաքական ռուսական համաստեղություն”,-ասաց Դավիթ Հակոբյանը, որը ՀՀ նախագահի քայլը համարեց համարձակություն: Ըստ Դավիթ Հակոբյանի երեկվանից հայ ժողովուրդը ցնծում է, քանի որ այս պայմանագիրը մարդկանց սրտով է:

“Առանց շրջադարձերի վերջակետը դրված է:Նոր գեոքաղաքական ռեգիոնի ստեղծումը որպես խաղաղության միակ գարանտ համաշխարհային հանրությանը խաղաղություն կբերի մոտ երկու կամ երեք հարյուր տարի”:

Դավիթ Հակոբյանի դիտարկմամբ քաղաքական գավաթը, ինչպես Արարատ 73-ի ժամանակ Հայաստանի ձեքում է:

ՀՀ գլխավոր մարքսիստը կարծում է, որ այս համաձայնագրի ստորագրումը համահայկական քաղաքականությունը կործանումից փրկող ամենակարևոր քայլն է;

“Ազատիչի հաջորդ քայլը պիտի լինի քաղաքական համակարգի փոփոխումը”,-տեսակետ հայտնեց  Դավիթ Հակոբյանը:

Վարչապետական ինստիտուտը տնաքանդություն համարող կուսակցական գործիչը  կարծում է, որ երկիրը պետք է անցնի ուժեղ նախագահական համակարգի:

Դավիթ Հակոբյանը նշեց, որ ինքը սկզբունքորեն միշտ էլ դեմ է եղել Եվրոմիության ասոցացման պայմանագրի ստորագրմանը.”300 դար մշակույթ ունեցող Եվրոպան պատրաստվում էր ողջակիզել մեր հազարամյակների մշակույթը”:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ արդեն մի շարք բողոքի ակցիաներ են նախապատրաստվում Դավիթ Հակոբյանը ասաց.»Ովքեր են բողոքում, այդ լակեյները ու հոմոսեքսուալները, ովքե՞ր են դրանք, ու՞ր էին տանելու երկիրը իրենց Եվրոպական արժեքներով»:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ