05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մաքսային միություն, թե ԵՄ ընտրությունից Հայաստանն ընտրեց ՀԱՊԿ-ը. Իսկանդարյան

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ի տարբերություն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրած նախաստորագրմանը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի, որոնց վրա ևս Ռուսաստանը ճնշում ուն, Հայաստանի վրա ՌԴ-ի ազդեցությունը շատ ավելի մեծ է: ՛՛Մենք նրանից տարբերվում ենք նրանով, որ խնդիր ունենք անվտանգության հետ կապված, որը մեզ համար շատ կարևոր է: Դա ՀԱՊԿ-ն է մեզ համար: Իսկ եթե խնդիր կա անվտանգության հետ կապված, ընտրության հնարավորությունը զրոյական է դառնում: Սա չէր կարող Հայաստանի իշխանությունը հաշվի չառնել: ԵՄ-ի ու Մաքսային միության միջև ընտրություն անելիս Հայաստանն ընտրում է ՀԱՊԿ-ը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը՝ խոսելով երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինի հետ ահնդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարության մասին:

Իսկանդարյանը, սակայն, չի կարծում, որ սա արդեն խաղի վերջն է և ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը հնարավոր համարում է: ՛՛Հայաստանի կողմից և, և-ի քաղաքականությունը վարելը կշարունակվի՛՛,-շեշտեց նա:

՛՛Եվրոպան կանգնեց խնդրի առջև, որը չէր զգում դեռ մի քանի շաաթ առաջ: Եվրոպան շոկի մեջ է, բայց ես չեմ բացառում, որ մենք կլինենք Վլնյուսում, ու ինչ-որ բան կստորագրենք այնտեղ՛՛,-ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ նախագահի այս որոշումը չպիտի համարել արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի պարտություն, և պետք է շարունակել աշխատել:

Իսկանդարյանն էլ, ինչպես եվրոպացի շատ գործիչներ վստահ է, որ Հայաստանը միաժամանակ երկու կազմակերպության անդամ լինել չի կարող, սակայն քանի որ դեռ պարզ չէ, թե ինչպիսին է իրական կյանքում լինելու Մաքսային միությանն անդամակցությունը, խաչ քաշել Ասոցացման համաձայնագրի վրա, չի կարելի:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ