08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետին հարցրեք

՛՛Տնտեսություն և արժեքներ՛՛ հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներ Մանուկ Հերգնյանը չի կարող ասել` տնտեսական առումով ինչ կտա Մաքսային միությունը, քանի որ լիարժեք եզրակացություններ դեռ չեն արվել:

՛՛Հանրային քննարկման մեջ չի եղել մասնագիտական ուղղվածություն, որտեղ հստակ եզրակացություն տրվի և ծախսերի, և օգուտների մասով: Ասել, որ որևէ ուղղությամբ կարող է լինել ազդեցություն, շատ դժվար է՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: 

՛՛Եվրամիության մասով գոնե տեսել եմ մի վերլուծություն, բայց Մաքսային միության մասին մասնագիտական գնահատական չեմ կարող տալ: Եվրամիության մասով ստեղծվել է մի ամբողջ տնտեսական մոդել, այն աշխատացրել են ու ասել արդյունքները՛՛:

Լրագրողների դիտարկմանը, որ այդ դեպքում ինչ հաշվարկների վրա հիմնվելով էր վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեզ բաժին ընկնող առավելությունների մասին, բանախոսը պատասխանեց` ՛՛Ես չգիտեմ, իրեն հարցրեք՛՛:

Կազմակերպության խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը ևս նշեց, որ կոնկրետ հաշվարկներ չկան, սակայն պարզ է, որ կհեշտացվեն արտահանումները ԱՊՀ շուկայում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ