15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Մեզանից մեր ունեցածը խլել են և դեռ մենք շատ շնորհակալ կլինենք, որ դրա մի մասը գոնե տան”

Որքան են հաշվարկվում ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած վնասները եւ ինչ ծավալով և տեսքով կվերադարձվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Արա Պապյանը մատնանշեց, մասնավորապես 2 օր առաջ ամերիկացի պրոֆեսորի իրեն հասցեագրած գրության մեջ գրառված փաստերին համադրված թվերը` “գույքային, բայց ոչ հողի, էդպես շենքերի և մնացածի հետ կապված ամբողջ վնասը ինքը հաշվարկել էր 500 միլիարդ դոլլար: […]

Պաշտոնական Երևանի արձագանքը ադեկվատ չէր. Կիրո Մանոյան

‘’Ճիշտ է` այդ քայլը  հայ-ռուսական ռազմական  պայմանագրի դրույթների խախտում չէ, բայց  ռազմավարական դաշնակցի պահվածք էլ չէ: Այդ տրամադրվող զենքը ռազմական  հավասարակշռությունը չի խախտում,  բայց և այնպես մեծացնում է պատերազմի հավանականությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քայլի մասին: Մանոյանի […]

105 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների  ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին նախորդ շաբաթ մասնակցել է 155 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ եւ համապատասխան լուծումներ, իսկ  ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ,  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, շարունակական հսկողություն է […]

Ես կորցնելու բան չունեմ. Վարդանյանը` Խաչիկյանի գործով իրեն հարցաքննելու մասին

”Նախ` կեղծ հեղինակի այդ նյութում փաստական լիքը սխալներ կան:  Երկրորդ` ասել ու կրկնում եմ` ես հպարտ եմ, որ անկախ Հայաստանում ինձ վիճակվել է, իբրեւ նախարար, հինգ տարի կառավարել հսկայական այդ ոլորտը: Իմ աշխատանքի գնահատականը տվել եւ այսօր էլ տալիս են համակարգի ղեկավար-շարքային հազարավոր աշխատողներ, դա ինձ լիովին բավարարում է”,-մեկնաբանելով մամուլում հայտնված լուրերը, որ ՀՅԴ խմբակցության […]

Թուրքիան կփոխհատուցի՞ Հայաստանին

 “Մոդուս վիվենդի” կենտրոնի ղեկավար, քաղաքագետ` Արա Պապյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած իրավաբանների համաժողովում քննարկված Սևրի պայմանագրի, այդ պայմանագրի օգնությամբ Թուրքիայից միջազգային դատական հարթակներում փոխհատուցում ստանալու և պահանջելու հնարավորությունների, հստակ քայլեր ձեռնարկելու և որպես դրանց հետևանք տարածաշրջանում դիրքերի ու նոր քաղաքական զարգացումների մասին: Արա Պապյանը […]

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն: Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Մոնտեյրոն իր գործունեությամբ կանի ամեն հնարավորը՝ արդարացնելու երկու բարեկամ ժողովուրդների եւ նաեւ Բրազիլիայի […]

Անիմաստ լռությունը արժանապատվության չափանիշ չէ

ՄՀՆՋ-ի վետերանների միության նախագահ, գնդապետ  Գրիշա Սարգսյանը հայտնում է իր մտահոգությունը, որ սույն թվականի հուլիսի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված համաեվրոպական փաստաբանների համաժողովում Մոլդովայի  խորհրդարանի փաստաբան Աուրելիա Գրիգորիուին ՀՀ ազգային ժողովի բարձր ամբիոնից ելույթ ունենալով՝ հնչեցրել է բացահայտ ստահոդ այն միտքը, թե իբր ՀՀ-ի  գործողությունների արդյունքում օկուպացվել է Ադրբեջանի տարածքի 20%-ը, որից հետո նա […]

Սերժ Սարգսյանը կմեկնի Մոլդովա. Աուրելիային էլ հերթը կհասնի

Հուլիսի 11-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի կունենա ԵԺԿ “Արեւելյան գործընկերության” առաջնորդների 3-րդ գագաթաժողովը:  ԵԺԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն` գագաթաժողովին կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ինչպես նաեւ, ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը, Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն, Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ֆիլատը:  Մոլդովայի ԱԳ նախարար Նատալյա Գերմանը նախօերին հայտնել է, որ Սերժ Սարգսյանի […]

Ավելի կարևոր է, թե նախագահի ելույթից հետո ինչ է տեղի ունենում

՛՛Թրանսփարենսի Ինթերնեշնլ՛՛ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Վերահսկիչ պալատի հաշվետվությունը կոռուպցիայի դեմ հաջողված պայքար առայժմ չի համարում: ՛՛Եթե ասել է, որ այդքան չարաշահումներ են եղել, պետք է հասկանալ, թե այդ 700 մլրդ–ի մեջ ինչ մեխանիզմներ են օգտագործվել: Ես չէի ուզենա դրան շատ մեծ կարևորություն տալ, չնայած դա շատ կարևոր է: Սակայն օրինակ՝ ասվում է, որ […]

Սկսել “ծակուծուկերից”

Այսօր՝ հուլիսի 9-ին Երևանում  կայացավ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: ԱԱԽ նախագահ Արթուր բաղդասարյանը իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանի հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, սակայն հարկավոր է վիթխարի օրենսդրական աշխատանք, որ “կարողանանք այնպես անել, որ այդ իրավունքների մեջ քիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի