18 Մայիսի, Saturday, 2024
KFC

‘Ես այդ մարդու հետ չեմ բանավիճի”. Սուքիաս Ավետիսյանի հետ չստացվեց

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նախապես հայտարարված բանավեճի սկզբում լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը վաղուց հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել այն բոլոր բանավեճերին որտեղ ներկա կլինի ՀՀԿ-ական  Սուքիաս Ավետիսյանը.”Այս մարդու հետ ես ոչ մի ձևով ընդհանուր եզրեր չունեմ, դա է պատճառը, որ հայտարարել եմ, որ նրա հետ չեմ բանավիճի”:

Որոշվեց, որ երկու բանախոսները չեն շփվի և կարծիք կհայտնեն առանձին առանձին: Բանավեճի թեման առնչվում էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը:

Սերժ Սարգսյան-Պուտին այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին Լարիսա Ալավերդյանը փաստեց` որքան էլ էլ քաղաքական էլիտան գտնում է, որ պատրաստ է այս փուլում ընթացող քննարկումներին, կտրուկ փոփոխութէյուններ դեռևս հնարավոր չեն: Ալվերդյանի դիտարկմամբ` այս հանդիպումը կարելի է որակել որպես աշխատանքային հանդիպում:

Լարիսա Ալավերդյանի  համոզմամբ մերձեցումը Եվրոպայի հետ նույնպես տասնյակ տարիների խնդիր է, այդ մասին առաջին մարդու իրավունքների փաշտպանին հուշում է քաղաքական դաշտում ունեցած փորձը. “Սերժ Սարգսյանը Պուտինի հետ քննարկելու է պարզապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, բոլորովին այլ լույսի ներքո :

Ռուսաստանը խոշոր խաղացող է աշխարհաքաղաքական դաշտում և նա խաղի կանոնները ինքն է թելադրում: Այս իրավիճակը հայերին տալիս է մեկ ազդակ` պաշտպանվեք, ամեն բան արեք, որ պատմական իրավիճակների փորձը չկրկնվի”,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

“Հանրապետական” Սուքիաս Ավետիսյան էլ կանխատեսումներ չարեց. նրա դիտարկմամբ` մենք դեռևս խոսում ենք “կամ- կամ”-ի մասին և դեռևս չենք խոսել “և-և”- ի մասին, մենք ինքնուրույն ռազմավարական պետություն ենք.

 “Մինչ նախաստորագրումը բնական է երկու նախագահների մեջ պիտի որոշ հարցեր քննարկվեն, իսկ թե ինչ կքննարկվի մենք կիմանանք միայն երկու նախագահների հանդիպումից հետո”,-կարծիք հայտնեց Սուքիաս Ավետիսյանը: Խոսքը Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրության մասին է: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ