12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Քաղաքական թեժ աշունը իշխանափոխությա՞ն կբերի

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քաղաքական թեժ աշուն է կանխատեսում: 

՛՛Աշունը շատ ակտիվ է լինելու, խորհրդարանի աշխատանքի հետ է կապված: Ես կարող եմ ասել, որ խորհրդարանն ամբողջապես պատրաստ է աշխատանքի, իսկ քաղաքական կյանքը ավելի կատկտիվացնի սահմանադրական բարեփոխումներին ուղղված աշխատանքը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահակյանը:

Հարցին, թե հնարավոր է քաղաքական թեժ աշունը իշխանափոխության բերի, պատգամավորը բացասական պատասխան տվեց. ՛՛Իշխանափոխության չի բերի, քանի որ քաղաքական ուժերը զորավոր չեն, երբ ասում ենք իշխանափոխություն, դրա համար պետք է լինի որևէ բանաձևում կամ այլըտնտրանքային ծրագիր՛՛:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, մասնավորապես խորհրդարանական համակարգի անցնելու հնարավորությանը. ՛՛Ես ներկայացնում եմ իմ տեսակետը. ոչ միայն մոդելը չի կարելի փոխել, այլև խորհրդարանական մոդելը վտանգավոր է մեր պետության համար: Ես կողմնակից չեմ խորհրդարանական կառավարման մոդելին: Ամեն մի կուսացություն իրա թառը վերցած երգի, էլ ինչպես կլինի, մեկը պիտի երաշխավոր լինի ամեն ինչի համար: Երկրորդը՝ նայեք աշխարհում, մոդելը տնտեսական վիճակի հետ չի առնչվում՛՛: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ