18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուտոպիայի ժանրից

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն է ՛՛Սարդարապատ՛՛ նախաձեռնող խմբի անդամ, ՛՛Նախախորհրդարանի՛՛ ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի այն մտքի հետ, որ Հայաստանում քաղաքական ուժեր չկան: ՛՛Սա միայն Սեֆիլյանի կարծիքը չէ, այդ մտայնությունը մենք էլ ունենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Միայն թե Վարդանյանը համամիտ չէ ՛՛Նախախորհդարանի՛՛ այն հայտարարությունների հետ, թե միայն իրենք են, որ ընդհանուր համակարգից դուրս են […]

Օֆշորային այս եռյակը 87 միլիոն դոլար է գողացել Հայաստանից /վիդեո/

“Ռուսաստանում  կատարված Պուտին-Մեդվեդև ծիծաղելի գործարքի օրինակը, երբ որ մեկը դառավ պրեմիեր՝ հետո մյուսը, այս գործարքի մեխանիզմները նպաստեցին, որ մեր քաղաքական գործիչներից շատերը մտածում են, որ պետք է փոխել Ռոբերտ Քոչարյան կամ եթե չի ստացվում Գագիկ Ծառուկյան և հիմնական թիրախը դարձել է ոչ թե նախագահի պաշտոնը, այլ վարչապետն է դարձել ռազմեննիյ “,-Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Նավասարդ Կճոյանի արձագանքը՝ իր մասին հրապարակված նոր տեղեկությունների վերաբերյալ

Hetq.am կայքում նախօրեին տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ․ հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկն, Ալեքսանդր Վալչիկովսկին, միասին ճաշել ”Նոյան տապան” ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք․ Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր […]

Եգիպտացիները պահանջում են նախագահի հրաժարականը

Եգիպտոսում շարունակվում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բախումները, որոնց արդյունքում մեկ մարդ է զոհվել, եւս 237-ը վիրավոր են, գրում է “mk.ru” Հիմնական բախումներն Էլ-Մանսուրա քաղաքում են: Մուրսիի հրաժարականը պահանջող ընդդիմության ակցիայից 4 օր առաջ իրավիճակը Եգիպտոսում ծայրահեղ դարձավ: “Մուսուլման եղբայրներ” եւ “Ալ-Գամաա Ալ-Իսլամիա” իսլամական շարժումների ներկայացուցիչները խոստացել են ուժ կիրառել` “օրենքով ընտրված […]

Հովիկ Աբրահամյանը ՎՊ-ի հաշվետվությունն ուղարկել է դատախազություն

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամվ Ազգային ժողովի աշխատակզմը երեկ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Վերահսկիչ պալատի 2012 թ-ի հաշվետվությունը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հաշվետվությունը հանձնվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն: Հիշեցնենք, որ ՎՊ-ի նախագահը հաշվատվությունը ներկայացրեց Ազգային ժողով, և այն բուռն քննարկումների արդյունք դարձավ, քանի որ բացահայտվեցին […]

Հուլիսի 1-ից Եվրամիությունը կհամալրվի եւս մեկ անդամ պետությամբ

Հուլիսի 1-ից Եվրամիությունը կհամալրվի եւս մեկ անդամ պետությամբ: Եվրամիության 28-րդ երկիրը կդառնա Խորվաթիան: Աշխարհի գրեթե բոլոր ծայրերում, որտեղ ապրում են խորվաթներն արդեն տոնում են իրենց մուտքը Եվրամիություն: “Henaran.am”-ի թղթակցի հետ զրուցել է Գերմանիայում Խորվաթիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միրո Կովաչը: “Մենք բավականին երկար տարիներ ենք աշխատել անդամակցության ուղղությամբ: Կարծում եմ, որ  ԵՄ անդամակցությունը դրական ազդեցություն […]

Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպաններն այցելել են Ամուլսարի հանքավայր

Հունիսի 26 ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը եւ ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր եւ շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք եւ Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին եւ Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացման որոշ ծրագրերի: Այցելության ընթացքում Գեոթիմի եւ Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական եւ սոցիալական թիմերը […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱՊԿ անդամ երկրներից ժամանած քաղաքագետների եւ փորձագետների մասնակցությամբ Երեւանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները, Հանրապետության Նախագահի հետ խոսել կազմակերպության ընթացիկ աշխատանքների եւ ծրագրերի մասին, քննարկել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունեց ԱՄՀ ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել ԱՄՀ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ համագործակցության համար: Հիմնադրամի առաքելության ղեկավարը արդյունավետ է համարել ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի գործակցությունը գյուղատնտեսության ոլորտում. “Մենք տպավորված ենք  գյուղատնտեսության զարգացման վերջին տարիների առաջանցիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված