Այս անգամ ռուսների նվիրածը կամ ծախածը կխլենք. Ազատության հրապարակը ՀՅԴ-ինն է /վիդեո/
Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում ՀՅԴ-ի նախաձեռնած հանրահավաքում ելույթ ունեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նա շնորհավորեց Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առիթով եւ ասաց, որ հայ ժողովուրդը այն ժողովուրդն է, որ հաղթանակ է տարել Ադրբեջանի նկատմամբ այն դեպքում, երբ ոչ ոք չէր օգնում Արցախին, իսկ Ադրբեջանին 11 հազար տոննա զինամթերք էին տալիս:
“Ի՞նչու եք դարձել այդքան խեղճ, այդ նրանք պիտի խեղճանան,-ասաց Հովհաննիսյանը,-թե “մենք այն ժողովուրդն ենք, որ երբեք չպիտի ընկճվենք, ծնկի գանք”: Ադրբեջանը, ըստ նրա, շատ մեծ հիստերիայի մեջ է, քանի որ ամաչում է` պարտվել է մի երկրի, որ միայնակ է պայքարում: Դաշնակցականի խոսքով, եթե Ադրբեջանը ոտնձգություն անի ԼՂՀ նկատմամբ, ապա ՛՛այս անգամ ռուսների նվիրածը կամ ծախածը էլի կգնանք ու կխլենք”:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր խոսքում մասնավորապես ասաց, որ Հայաստանում վերակագնելու են արդարությունը, բիզնեսն առանձնացնելու են քաղաքականությունից, նաեւ իշխանությանը ստիպելու են ճիշտ կադրային քաղաքականություն վարել:
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից, ՀՅԴ հանրահավաքը սակավամարդ է:
Տեսանյութն ու մանրամասները `քիչ ուշ: