17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Շուշին սենց պան տեսած չի … /վիդեո, ֆոտո/

Շուշիի ռեալական ուսումնարանում  երեկ՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ներկայացված  Անդրե Բաբաեւի  “Արծվաբերդ” օպերան բեմադրել է Ժիրայր Դադասյանը, ով ծնունդով արցախցի է: Henaran.am-ի հետ զրույցում Դադասյանն ասաց, որ նախագծի առաջարկն ստացել է գեղարվեստական ղեկավար Սաթինե Ավթանդիլյանից:

“ Այն հենց Շուշիում պետք է լիներ, որը յուրահատուկ քաղաք է ինձ համար: Այս առաջարկը իսկապես իմ սրտից բխող առաջարկ էր, եւ ես միանգամից համաձայնեցի”,-ասաց նա նշելով, որ դեռ պարզ չէ` օպերան Հայաստանում կբեմադրվի, թե ոչ: “Մի բան միանշանակ է` այս երաժշտությունը, այս օպերան պետք է հնչի մշտապես”:

Բեմադրությունը տեւում է  մոտ 2 ժամ:    Սյուժեն սիրո մի պատմություն է,  բարի և չար ուժերի մշտնջենական պայքար: Այդ պայքարում մի կողմից բացահայտվում է դրական հերոսների ներաշխարհի վեհությունն ու մաքրությունը, մյուս կողմից` թշնամիների չարությունն ու անխուսափելի կործանումը: Բեմադրությունում երեւում է  ընդհանուր, մեծ գաղափարը` ժողովրդի հաղթանակը նոր կյանքի ճանապարհին:

Ներկայացման մեջ զբաղված էին  Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, “Հովեր” պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական երգչախումբը, “Մռակած” պետական կամերային երգչախումբը, Արցախի պարի պետական համույթը, օպերային մեներգիչներ Հայաստանից ու Արցախից:

“Շուշին տենց պան տեսած չի լյա”,-արձագանքեցին հանդիստաեսները: Գանձասարի հոգեւոր հովիվ Տեր Գրիգորը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ Շուշիում այսքան մարդ երբեք չէր հավաքվել հաղթանակից հետո:

“Սիրով շնորհավորում եմ Արցախի փառապանծ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ եւ ուրախ եմ ողջունել այս տոնի առիթով Շուշի ժամանած բոլոր հյուրերին: Դարեր ի վեր Շուշին եղել է Արցախի մշակութային կենտրոնը եւ շատ կարեւոր է ու գովելի, որ այսօր էլ այն շարունակում է դեպի իրեն ձգել հայ արվեստի նշանավոր գործիչներին, արվեստի երկրպագուներին: Խորհրդանշական է, որ Անդրեյ Բաբաեւի “Արծվաբերդ” օպերայի պրեմիերան իրականանում է կոմպոզիտորի հայրենիքում` Արցախում:

Հպատության խորը գիտակցումով շնորհավորում եմ այս գեղեցիկ նախաձեռնության կազմակերպիչներին ու մասնակիցներին` նրանց մաղթելով ոգեւորություն եւ նորանոր հաջողություններ մշակութասեր եւ հայրենանվեր իրենց գործունեության մեջ, այս նախաձեռնությունն անկասկած նոր խթան կհանդիսանա` բարձրացնելու Արցախի արվեստասեր ժողովրդի անսասան ու անվեհեր հոգին:

Վստահ եմ, որ օպերայի բեմադրությունն այստեղ մեծ դեր կունենա երաժշտարվեստի հետագա զարգացման համար, կարեւոր հետք կթողնի արցախկյան հանդիսատեսի հոգում, քանի որ իրական, մեծ արվեստն իր մեջ կրում է հոգեւոր ու բարոյական հզոր ուժ”,-ասել է Ռիտա Սարգսյանը իր ուղերձում: Ի դեպ վերջինս Henaran.am-ի հետ զրույցում նշել էր, որ սա քննությունն էր իր համար:

Օպերայի առաջնախաղին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի եւ  ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ եւ կառավարության անդամներ:

Դիտեք նաեւ տեսանյութը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ