24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը կփորձի օգտվել այդ լարվածությունից

Այսօր ԼՂՀ-ում տոնում են անկախության հռչակման 22-ամյակը: Միաժամանակ այս տարի Ղարաբաղյան շարժման 25-ամյակն է տոնվում:

՛՛Ամբողջ տարին ԼՂՀ-ում հոբելյանական է հռչակված, այդ թվում նաև գիտաժողովներ և տոնական կարգի միջոցառումներ են լինելու՛՛,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նա նշեց, որ մենք չենք մոռանում Ցեղասպանության մասին, սակայն պետք է կանգ առնենք մեր հաղթական ձեռքբերումներևի վրա: ՛՛Դա դարակազմիկ մի երևույթ է եղել և այսօր ավելի քան կարևոր է շեշտել, որ քառորդ դար անց մենք պարտավոր ենք նորովի նայել այդ իրադարձությանը, քանի որ կան չբացահայտված փաստեր շարժման հետ կապված և գաղտնի էջեր: Ակնհայտորեն այդ շարժման մեջ կա միջազգային-քաղաքական մի ենթատեքստ, որ առ այսօր բացվահայտված չէ՛՛,-նկատեց քաղաքագետը:

Հարցին, թե արդյոք առաջընթաց կա միջազային հանրության կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման գործում, նա պատասխանեց. ՛՛Այսօր ԼՂՀ-ը տարածաշրջանի ամենակայացած պետություններից մեկն է: Միջազգային կազմակերպություններն են անընդհատ դա շեշտում՝ թե ժողովրդավարացման ինստիտուտների կայացման տեսակետից, թե տնտեսական զարգացումների առումով՛՛: Բացի այդ ԼՂՀ-ի տարբեր կառույցները, հատկապես Արտգործնախարարությունը փորձում են կապեր հաստատել  այլ երկրների հետ, ինչն էլ անկախության ճանաչման ճանապարհին կարևոր քայլերից է:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում ընթացող իրադարձություններին, մասնավորապես Սիրիայի շուրջ կատարվող դեպքերին, ապա Մանասյանը շեշտեց, որ Ադրբեջանը կփորձի օգտվել այդ լարվածությունից: ՛՛Մենք պետք է փորձենք զգոն լինել ու մեր անելիքը քաղաքական դաշտում ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու մեջ է այս էտապում՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ