17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Գլխավոր դատախազի պաշտոնավարման հարցը

ՀՀԿ-ում դեռևս չեն քննարկել ՀՀ Գլխավոր դատախազի թեկնածությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

”Մարդն աշխատում է, իսկ մենք պետք է թեկնածությո՞ւն քննարկենք”,-նշեց Սահակյանը` հավելելով, որ  երբ Աղվան Հովսեփյանի լիազորություններն ավարտվեն, այդ ժամանակ էլ կանդրադառնան հարցին:

Լրագրողների դիտարկմանը, որ շրջանառվում է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի թեկնածությունը, Սահակյանը ժպտաց` ”Դու էլ իմ անունը տուր”:

Հիշեցնենք, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունները ավարտվում են սեպտեմբերին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ