01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը ողջունեց ՍԴՀԿ-ը

՛՛Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունն՛՛ այսօր համագումար է անում: Կուսակցության 9-րդ համագումարը մեկնարկեց ՀՀ պետական հիմնով ու կուսակցության օրհներգը: Չնայած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ ներկա չէր, սակայն նա ողջույնի խոսք ուներ, որն ընթերցեց նրա օգնական Հայկ Թութունջյանը:  ՛՛Ավանդական կուսակցությունները հայ ժողովրդի հարստությունն են և նրա շահերից է բխում դրանց գործունեությունը՛՛,-ասված էր վարչապետի ողջույնի խոսքում: Այնուհետ […]

Պուտինը Գյումրի է գալիս հասկացնելու /վիդեո/

Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը կարծում է, որ սկսվում է համաշխարհային կենտրոնների ձևավորման ցիկլ համաշխարյաին պատմության մեջ, որտեղ Ռռուսաստանը Հայաստանին դիտում է՝  որպես բարեկամ երկիր: ՛՛Այս խաղում, ես կարծում եմ, որ զիջումներ ու ներողամտություններ շատ քիչ են լինելու՛՛,-այսօր ասուլիսին ասաց Շիրինյանը: Նա նշեց, որ Հայաստանը դեպքում Ռուսաստանն օգտագործեց գեոպոլոիտիկայի օրինաչափությունները, իսկ Ուկրաինայի պարագայում՝  գեոտնտեսական օրինաչափությունը: […]

ԵՄ ինտեգրացիայի կասեցումը դեռ չի նշանակում, որ միանալու ենք Մաքսային միությանը. ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Եվրամիության հետ ինտեգրացիայի կասեցումը դեռեւս չի նշանակում, որ իրենք պետք է միանան Մաքսային միությանը, փոխանցում է РИА Новости-ն: “Եթե մենք հետաձգել ենք ստորագրումը, ուրեմն պետք է Մաքսային միությանը միանա՞նք, ով ասաց նման բան”,- ասել է վարչապետը:  

Միասին փողոց դուրս կգա՞ն /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ որքան էլ իշխանությունը ջանք գործադրեց ընդդիմությունը ջաջխջախելու, սակայն ընդդիմություը կա: ՛՛Ընդդիմությունը շարունակում է գործել, միգուցե ոչ հանրահավաքային ֆորմատով, բայց հանրահավաքն ինքնանպատակ չէ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը: Նա հավաստիացրեց, որ հանրահավաք կլինի այն ժամանակ, երբ արդեն կլինեն շատ կոնկրետ հնարավորություններ իշխանափոխության համար: Դիտարկմանը, թե ի տարբերություն Վրաստանի՝ […]

Կորոշեն Վաշինգտոնում եւ Բրյուսելում

”Ժառանգություն՛՛ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Ուկրաինայի որոշմանը կասեցնել ԵՄ-ի հետ անդամակցությունը: ՛՛Ռուսաստանի՝ դիվանագիտության եւ միջազգային իրավունքի որեւէ նորմի մեջ չտեղավորվող շանտաժներով եւ ճնշումներով հագեցած քաղաքականության հետեւանքով Ուկրաինան չի ստորագրում իր իսկ նախաստորագրած Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Վստահ եմ որ իր անմիջական հարեւանների, ԵՄ-ի, իսկ մեծ հաշվով՝ Արեւմուտքի դեմ Ռուսաստանի այս […]

Պուտինի ՛՛մեսիջը՛՛. Հայկական ժամանակ

ՌԴ նախագահ Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցի օրակարգում, ըստ ՛՛Հայկական ժամանակի՛՛ ամենածանրակշիո դե­րը հատկացվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102 ոազմաբազային: Նույնիսկ, ըստ ստացված տեղե­կությունների, Պուտինի ինքնաթիռը իջնելու է Գյումրիի օդանավակայանում: Երեւան նա գալու է Գյումրիից հե­տո: Աոաջին հայացքից սա թվում է զուտ արտաքին քա­ղաքական ՛՛էկզոտիկա՛՛: Իրականում, սակայն, ՌԴ նա­խագահի այցի նման օրակարգը ամենևին էլ […]

Շարմազանովի խորհուրդն ընդդիմությանը /վիդեո/

՛՛Ցույցերին, օրինական բողոքներին, քաղաքական բազմակարծությանը շատ դրական ենք վերաբերվում, որովհետև մենք ժողովորդավարական երկիր ենք, ու ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, այնպես էլ ՀՀ-ում հասարակության մի մասը, ինչպես բոլորը իրավունք ունի իր կարծիքը հայտնելու օրենքի սահմաններում՛՛,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում պարտադիր կուտակային կենսաթոշակային  համակարգին ու դրա դեմ արվող ցույցերին, պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: […]

Շարմազանովը՝ Վ. Պուտինի այցից /վիդեո/

՛՛Կուսակցությունը գտնում է, որ Ռուասաստանի դաշնությունը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, և մենք, որպես ՀՀ իշխող քաղաքական ուժ, շահագրգռված ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները զարգանան թե հումանիտար, թե տնտեսական, թե քաղաքական, ռազմական, մշակութային ոլորտներում, և ես կարծում եմ, որ այդ հետաքրքրությունը  երկուստեք է՛՛,-այսօր ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո լրագրողների հետ […]

Թուրքիան ևս անելիք ունի. Շարմազանովը՝ Էրդողանի հայտարարությունից

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, թե ինչ հարցեր են քննարկվել:  Նրա խոսքով՝ ներկուսակցական ու ներքաղաքական հարցերը քննարկելուց զատ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ կայացած հանդիպման արդյունքները: ՛՛Այդ հանդիպումը հայկական կողմը գնահատում է նորմալ, դրական, որովհետև վերսկսվեցին բանակցությունները […]

Վարչապետը՝ նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին

”Իրականությունից շատ հեռու հայտարարություններ են: Շատ տարօրինակ է` ինչ-որ մարդիկ գիտեն, թե ես ինչ եմ մտածում”,-այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը, թե վարչապետը նոր կուսակցություն է ստեղծում, որպեսզի դրա միջոցով կարողանա առաջադրվել 2018 թ-ի նախագահական ընտրություններին:  ՛՛Եթե ես ինչ-որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված